Մարտի 17-ին, ժամը 17.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Ղրիմի հանրաքվեն ու նրա հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: