Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. «Ոստիկանությունը Խղճի ազատության մասին օրենքը չգիտի»

Մարտ 17,2014 13:41

 «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության առաջնորդ Ուիլ Ֆեքմանը մարտի 9-ին  պաշտոնապես հայտարարեց , որ դառնում է Կաթոլիկ եկեղեցու  հետևորդ: Այս թեմայի շուրջ «Տեսակետ»  մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ խոսեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Իր խոսքերով, եթե առաջնորդը գտնում է, որ իրենց ճանապարհն  այդքան ճիշտ չէ, որքան կաթոլիկներինը, և տեղափոխվել է, ապա Հայաստանում գործող «Կյանքի խոսք» եկեղեցին պարտավոր է լուծարվել:  «Մոտ ժամանակներս, կարող է ունենանք մի գործոն, որը դառնա կրոնական կառույցի ինքնալուծարման գործընթաց»,- ասաց պրն Ամարյանը:

Կենտրոնի ղեկավարն անդրադարձավ նաև Ավետարանչական եկեղեցուն, որոնք այժմ փորձում են ազատվել անցյալ տարվա աղմուկից. «Ավետարանական եկեղեցին և Հայ ավետարանչական ընկերակցությունն երկու կրոնական կառույցներ են, սակայն մեկ գլխով: Մեկը մյուսին օգտագործում  է ի շահ իրեն»:  Այժմ Ավետարանական եկեղեցու հետևորդները իրենց իսկ եկեղեցու հետ դատական գործընթացի մեջ են աշխատանքային օրենսդրության խախտումների պատճառով: Դա էր 16 հոգու ապօրինաբար աշխատանքից ազատելը:

Վերջերս Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում կարող էինք նկատել կրպակներ, որտեղ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետևորդները վաճառում էին իրենց գրականությունը: «Այս դեպքին ականատես է լինում լրագրողներից մեկը, կանչում է ոստիկանին, որն էլ ասում է, որ նրանք իրավունք ունեն նման քայլեր անելու: Սակայն մեր ոստիկանությունը Խղճի ազատության մասին օրենքը չգիտի: Այնտեղ հստակ նշված է, որ բացի իրենց տարածքից, իրենք իրավունք չունեն քարոզչություն անելու քաղաքի այլ վայրերում»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:

Այն, ինչ վերաբերում է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը, պրն Ամարյանը նշեց, որ հնարավոր է ՝ դրա փոխարեն ավելանան այլ կրոնական կազմակերպությունները:

 

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31