Գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանն այսօր հայտարարեց, որ Վոլոդյա Ավետիսյանի գլխին ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանն է «սարքել»:
«Խաչիկ Ավետիսյանը, ի հակառակ Վոլոդյայի, խմբեր բացեց օպերայի շենքի մոտ, երբ Վոլոդյան սոցիալական խնդիրների լուծման համար նստացույց կազմակերպեց: Այսօր Վոլոդյան փակված է, իսկ Խաչիկ Ավետիսյանն էլ անհետ կորած է: Եթե էդքան ազգասեր տղա է ու իր մատը խառը չէ այս ամենի մեջ ու չի գործում ուրիշի նոտաներով, թող սրանից հետո չընկնի մեր ոտների տակ: Խնդրում ենք՝ հեռանա: Ինքն ու իր նմանները շինեցին Վոլոդյայի գլխին: Եթե ինքը սրտացավ էր երկրապահի կամ կռվող տղերքի համար, թող գար մեր կողքին կանգներ, ո՞ւր է կորել պարոն Խաչիկը»:
Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ հեգնեց՝ Վոլոդյային անվանում էին երշիկի կռիվ տվող, իսկ իրենք հեղափոխություն էին անում երկու շաբաթը մեկ. «Ո՞ւր են էսօր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ