Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանի հայ համայնքը հանդիպեց ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ

Մարտ 17,2014 13:28

2014թ. մարտի 9-ին «Հայարտուն» կենտրոնում կայացավ Վրաստանի հայ համայնքի հանդիպումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ:

Հանդիպման թեման Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վերլուծությունն էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմինների դիտարկմամբ:

Հանդիպումը կազմակերպվել էր «Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում «Բաց հասարակություն Վրաստան» հիմնադրամի աջակցությամբ (Ծրագրի կայքէջը)

Պարոն Շկոլնիկովը ներկաներին ներկայացրեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող տարբեր կառույցների կողմից արված առաջարկություններ` ուղղված Վրաստանի իշխանություններին: Միևնույն ժամանակ, նա անդրադարձավ մի շարք պետությունների կողմից Վրաստանի իշխանություններին արված առաջարկություններին մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի մասին Վրաստանի ներկայացրած զեկույցի ժամանակ (Համընդհանուր պարբերական դիտարկում):

Հյուրն ընդգծել է, որ թե′ ՄԱԿ-ի տարբեր կառույցների, թե′ տարբեր պետությունների ներկայացուցիչների կողմից վրացական իշխանություններին խորհուրդ էր տրվում անդրադառնալ խորհրդային շրջանում առգրավված կրոնական փոքրամասնություններին պատկանող սեփականության փոխհատուցման հիմնախնդրին: Ըստ նրա` մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատվությունն ընկած է պետության վրա: Նա նաև նշեց, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով զբաղվող մարմինների ներուժի արդյունավետ օգտագործման համար քաղաքացիական հասարակությունը պետք է լինի ակտիվ ու նախաձեռնող:

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացրին Վիրահայոց թեմի` խորհրդային շրջանում առգրավված սեփականության փոխհատուցմանը, «Միացյալ ազգային շարժման» օրոք հայալեզու դպրոցների պարբերական փակմանը, քաղաքական բանտարկյալներին առնչվող և այլ հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31