Ղրիմի հանրաքվեի ամփոփ տվյալներով 96,77% կողմ է Ռուսաստանին միանալուն, հայտնել է համաղրիմյան հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը՝ նշելով, որ միանալուն կողմ է քվեարկել 1 միլիոն 233 հազար 2 մարդ: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Ուկրաինայի կազմում մնալուն քվեարկել է 2,51% կամ 31 հազար 997 հոգի, իսկ անվավեր է ճանաչվել 0,72% քվեաթերթիկ՝ 9 հազար 97 հատ, ասել է Մալիշևը՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ հանրաքվեին մասնակցել է 1 միլիոն 274 հազար 96 մարդ, որը կազմում է 83,1% մասնակցություն:
ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան և Եվրամիությունը չեն ճանաչում Ղրիմի ինքնավար հանրապետության կարգավիճակի հարցով մարտի 16-ին անցկացված հանրաքվեն: ԱՄՆ-ը և Եվրոմիությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքում Ռուսաստանին պատժամիջոցներով են սպառնացել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև