Արդեն հինգերորդ անգամ կմեկնարկի «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ
վարչապետի գավաթ» մրցաշարը: Այս տարի մրցաշարին մասնակցելու են
պետական 23 գերատեսչությունների թիմեր՝ շուրջ 150 մասնակիցներով:
«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների կողմից՝ ՀՀ կրթության և գիտության
նախարարության աջակցությամբ:
Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական
կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս նպաստել ինտելեկտուալ խաղերի տարածմանը
Հայաստանում:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև