Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը մոռացել էր իր կուսակցի անունը (Տեսանյութ)

Մարտ 17,2014 12:23

ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր երեք հարց՝ «Սինջար» եզդիների ազգային միավորման եւ «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի՝ ընդդեմ պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի քննարկման ընթացքը, չորս լրագրողների՝ Սարգիս Խանդանյանի, Աննա Եղիազարյանի, Հակոբ Կարապետյանի եւ Գրիշա Բալասանյանի՝ ընդդեմ պատգամավոր Առաքել Մովսիսյանի դիմումի քննության վերաբերյալ, եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումը:

Հիշեցնենք, որ եզդիների ազգային կազմակերպությունները վիրավորվել են Մանվել Բադեյանի արտահայտությունից՝ «իսկականից էդքան անմակարդակ եք, արա, որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա»: Լրագրողները վիրավորվել են Առաքել Մովսիսյանի հայհոյանքներից : Իսկ վերջին դիմումով պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովին խնդրում է եզրակացություն տալ «Հայկական ժամանակ» օրաթերթից իրեն ուղղված առաջարկի վերաբերյալ՝ գլխավորել թերթի խմբագրական խորհուրդը, արդյոք դա կհամարվի ստեղծագործական աշխատանք, ինչի իրավունքն ունեն պատգամավորները:

Հանձնաժողովի նիստը, համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի, դռնփակ էր, սակայն նիստից հետո ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատասխանեց լրագրողների որոշ հարցերի՝ խուսափելով բովանդակային հարցերից, քանի որ նույն կանոնակարգ-օրենքով նա դրանց պատասխանելու իրավունք չուներ:

Ի դեպ, նիստին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամներից երեքը՝ Հ. Սահակյանը, ԲՀԿ խմբակցությունից Վահան Բաբայանը եւ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը:

Պարոն Սահակյանը նշեց, որ առաջին հարցով որոշել են հարցի քննարկումը հետաձգել քսան օրով, երկրորդի եւ երրորդի վերաբերյալ էլ որոշում է ընդունվել դիմումները քննության վերցնել:

Հետաքրքիրն այն էր, որ ներկայացնելով, թե ինչ հարցեր են քննարկել, պարոն Սահակյանը, խոսելով լրագրողներն՝ ընդդեմ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (մականունը՝ Շմայս) դիմումի վերաբերյալ, ասաց՝ լրագրողներն ընդդեմ Շ…, ապա ընդհատեց եւ փորձեց մտաբերել իր կուսակցի անունը, ինչն առաջին փորձից չհաջողվեց, նա ասաց՝ Մովսես, ապա նոր հիշեց՝ Առաքել Մովսիսյանի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31