«ԱրմենՏել» ՓԲ ընկերությունը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ պահանջելով անվավեր ճանաչել վերջինիս 25.10. 2013թ. որոշումը «ԱրմենՏել»-ի նկատմամբ պատասխանատվության միջոց, այն է՝ 20 մլն դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Որոշումն, ըստ «ԱրմենՏել»-ի, անհիմն է, չի բխում օրենքի պահանջներից և ենթակա է անվավեր ճանաչման: Հանձնաժողովը հիշյալ որոշումն ընդունել է՝ քննարկելով «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերության՝ ընդդեմ «ԱրմենՏելի» դիմումը: Օրանժ Արմենիա»-ն գտել է, որ «ԱրմենՏելի» կողմից «Պարզից պարզ» անվանումով ապրանքային նշանի օգտագործումը անհարկի համեմատություն է իր կողմից առաջարկվող «Պարզ» անվանումով սակագնային փաթեթի հետ, այն կարող է դիտվել որպես հակաօրինական գովազդ՝ հասարակության մոլորեցում: Ըստ «Օրանժ Արմենիա»-ի, «Պարզից պարզ» սակագնային փաթեթի գովազդային հոլովակում մրցակից երկու ընկերությունները՝ «Օրանժ Արմենիա»-ն և «Ղ-Տելեկոմ»-ը, խորհրդանշող գույները՝ նարնջագույն և կարմիր, օգտագործելը կարող է դիտարկվել՝ որպես տնտեսվարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը վնասող, անբարեխիղճ մրցակցության գործողություն: Հանձնաժողովն էլ առանց համապատասխան փորձաքննություն նշանակելու որոշել է, որ «Պարզ» ապրանքային նշանին՝ շփոթության աստիճանի նման «Պարզից պարզ» անվանումով ապրանքային նշանի օգտագործումը կարող է շփոթություն առաջացնել «Օրանժ Արմենիա»-ի, նրա գործունեության կամ առաջադրված ապրանքների նկատմամբ:
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում