Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ապավինել, ոչ էլ՝ թշնամանալ

Մարտ 17,2014 11:24

Ղրիմի հայ համայնքի ղեկավարները դեռեւս հանրաքվեից մեկ շաբաթ առաջ կոչ էին արել հայերին՝ քվեարկել Ռուսաստանին միանալու օգտին: Տրամաբանական է՝ ազգային փոքրամասնությունները, որպես կանոն, փորձում են լավ հարաբերություններ պահպանել տվյալ տարածքի ղեկավարության հետ: Եթե ի սկզբանե ակնհայտ էր, թե ինչ որոշում է ընդունվելու հանրաքվեի արդյունքում, ապա հակադրվել դրան որեւէ իմաստ չուներ:

Երբ խոսքը համայնքի մասին է, հենց այդպես էլ պետք է լինի՝ ինչի՞ համար դատարկ տեղը խնդիրներ ստեղծել: Եզդի համայնքի ղեկավարները Հայաստանում միշտ պաշտպանելու են բոլոր իշխանություններին՝ ինքնապահպանման բնազդ է: Բայց երբ խոսքը պետության եւ նրա քաղաքացիների մասին է, ապա տարբեր կողմերից փչող հողմերին ենթարկվելն ու դրանք  «անշրջելի» համարելը այնքան էլ արդարացված չէ:

Պարզ է, որ Հայաստանը «մաքսային ծուղակի» մեջ ընկավ մեր իշխանությունների սխալ արտաքին քաղաքականության պատճառով, եւ հիմա նրանք, առաջին հերթին՝ կառավարությունը, պետք է սուսուփուս կատարեն Մոսկվայից եկած հրահանգները: Չկատարելու դեպքում իսկապես վտանգվելու են Հայաստանն ու Ղարաբաղը: Նրանք, ովքեր իշխանության ղեկին են այսօր կամ վաղը, պետք է համբերատար սպասեն, թե երբ է այդ անհեռանկարային նախագիծը մոտենալու իր տրամաբանական ավարտին:

Իսկ մնացա՞ծ քաղաքական ուժերը, որոնք, կարծես թե, կաշկանդված չպիտի լինեն: Նրանք նույնպե՞ս պետք է առաջնորդվեն՝ «եթե մի բան եղած-պրծած է, ի՞նչ իմաստ ունի դրա դեմ խոսելու»: Սա լճացման բանաձեւ է:

Իմ պատկերացմամբ, ընդդիմությունը (կամ, նորագույն քաղաքական եզրաբանությունն օգտագործելով՝ ոչ իշխանությունը) բացի իշխանափոխություն ավանդական պահանջներից եւ դրա անհրաժեշտությունը հիմնավորելուց, պիտի երբեմն խոսի նաեւ արժեքներից: Ճի՞շտ է արդյոք այն քաղաքակրթական ընտրությունը, որը մեզ պարտադրում է Ռուսաստանը: Ճի՞շտ է արդյոք այն քաղաքականությունը, որն այդ երկիրն իրականացնում է Ուկրաինայում:

Կան քաղաքական եւ տնտեսական եվրոպական ստանդարտներ, կան ռուսական (ինձ թվում է՝ տայգայի) ստանդարտներ: Իսկ որո՞նք են հայկական ստանդարտները: Սա է, իմ կարծիքով, հասարակությանը այլընտրանք առաջարկելու կարեւոր տարրերից մեկը:

Իհարկե, այստեղ էլ պետք չէ չափն անցնել: Երեկ Skynews-ով լսում էի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Նա կրկին խոսում էր շատ հուզված, զգացմունքային, ծայրահեղական, համեմատում էր Պուտինին Հիտլերի հետ եւ այլն: Պատահական չէ, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները պարբերաբար կոչ են անում բոլորին հաշվի չառնել նախկին նախագահի կարծիքը, որովհետեւ նրանք գիտեն, որ Սահակաշվիլիի «էմոցիաները» հանգեցրել են տարածքային կորուստների:

«Կարծում եմ, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի նկատմամբ թշնամանալը նույնպիսի անմտություն է, ինչպիսին որ դրանց ապավինելն է։ Զարմանալի է, ինչո՞ւ ենք մենք կարծում, որ արևմտյան որևէ պետություն կամ Ռուսաստանը մեզ պետք է պաշտպան ու սատար լինեն։ Ի ՜նչ հիմար մտայնություն է սա։ Մենք մոռանում ենք, որ ամեն ազգ, ամեն պետություն, իր շահերն ունի, ինչո՞ւ պետք է որևէ պետություն իր շահերը զոհի հանուն հայերի։ Ոչ մի խելացի պետություն այդպիսի զոհաբերում չի անի», – գրում էր գրում էր Ռաֆայել Իշխանյանը՝ «Երրորդ ուժի բացառման օրենքը» իր հայտնի հոդվածում: Այդ հոդվածը պետք է վերընթերցել գոնե տարին մեկ անգամ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Mher says:

    Փաստացի ապացույցն էլ Սիրիան: Ում է հետաքրքրում կամ ցավ պատճառում որ արդեն զոհվել է 130000 մարդ և միլիոնավոր մարդիկ էլ փախստական են դարձել: Մեկն իբր դեմոկրատիա է հաստատում, մեկն էլ կարծում է որ պետք չէ, ամեն ինչ լավ է: Խեղված ճակատագրերի մասին ոչ մի խոսք:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Պարոն Աբրահամյան, ինչ՞ նկատի ունեք ասելով, որ հանրաքվեի արդյունքը կանխորոշված էր: Կարծում եմ երկու խելամիտ տարբերակ կա`
    1) Ղրիմի բնակչությունը, որ մեծամասամբ ռուսներ են, իրոք զզվել էին այն երկրից, որում հայտնվել էին կես դար առաջ Խրուշչովի քմահաճույքով, վտանգ էին զգում իրենց լեզվի և երեխաների ազգային ինքնության պահպանման համար և վերջապես ուզում էին լինել իրենց իրական հայրենիքի քաղաքացիներ` մայրենի լեզուն ունենալով որպես պետական լեզու:
    2)Իրականում ՈՒկրաինան հրաշալի և մեծ հեռանկարներով երկիր է, ուղղակի Ղրիմի դեպուտատները ՄԻԱՀԱՄՈՒՌ ծախվել էին Պուտինին, իսկ բնակչությունը վախենում էր, որ ռուսները կկոտորեն իրենց: Այդ պատճառով ՇԻՆԾՈՒ համազգային ցնծությամբ, բայց իրականում ԽՈՐԸ վիշտը սրտում, գնացին և համարյա հարյուր տոկոսով ընտրեցին իրենց “կործանումը”..
    Այս հոդվածի վերաբերյալ այլ հարցեր էլ ունեմ, բայց վերը նշված հարցի պատասխանից կախված, կորոշեմ` արժե բանավիճել, թե ոչ…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ուկրաինայի իշխանությունը չէր ստեղծել Ղրիմի բնակչության համար այնպիսի պայմաններ, որպեսզի այն ցանկանար մնալ Ուլրաինայի կազմում` դա մի կողմից էր կանխորոշում: Մյուս կողմից` այն պայմաններում, երբ առանց տարբերանշանների ռուսաստանյան զինվորական կազմավորմուները լքել են իրենց տեղակայման վայրերը եւ գրավել էին Ղրիմի գլխավոր ռազմավարական օբյեկտները, երկու շաբաթում կազմակերպել հանրաքվե` նույնպես կանխաորոշում է դրա արդյուքը:

      • Հրանտ Պապիկյան says:

        Հասարակ ժողովուրդը թքած ունի “ռազմավարական” օբյեկտի վրա, իսկ այն, որ այդ օբյեկտները, ինչպես նաև իրենց անվտանգությունը և ընտրելու իրավունքը պահպանելու են իրենց արյունակիցները, այլ ոչ թե ազգայնականներն ու բենդեռականների բանդաները` դա իրոք “ԿԱՆԽՈՐՈՇԻՉ’ դեր խաղում էր այս պարագայում` ՎԱԽ ՉԿԱՐ, մարդիկ համարյա բաց էին քվեարկում, ի ցույց դնելով տարիներով կուտակված խնդիրներից ազատվելու ձգտումն ու հրճվանքը:
        Պատկերացրեք, որ նրանք չունենային այդ վստահությունը, և Ղրիմը այդ պահին վերահսկեին ՈՒկրաինական ուժերը… ահա թե երբ կանխորոշված կլիներ արդյունքը:
        Ես և իմ ընկերները, լինելով ՀՀ N:… հատուկ նշանակության ստորաբաժանման սպաներ, բազմիցս երկարաժամկետ գործուղվել ենք Արցախ` դե յուրէ Ադրբեջանից նույն կերպ անջատված և նույն կերպ` աշխարհի կողմից չճանաչված տարածք` մեր հայրենակիցների կյանքը, անվտանգությունը և ինքնորոշվելու իրավունքը պաշտպանելու համար: Ամեն անգամ տեխնիկան նստելուց առաջ պոկում էինք մեր ուսադիրները, տարբերանշանները, հանձնում էինք մեր վկայականները և երդվում էինք կենդանի չհանձնվել` քանզի Հայաստանը օֆիցիալ Չէր մասնակցում այդ կոնֆլիկտում, ևվատագույն դեպքում մեր մարմինները կհամարվեին Ղարաբաղցի բոյեվիկների դիակներ: Դրա անհրաժեշտությունը վերացավ որոշ ժամանակ անց, երբ Հայաստանը պաշտոնապես հանձն առավ իր հայրենակիցների պաշտպանության երաշխավորությունը: Մենք այդ ժամանակ ինչ է` ՕԿՈՒՊԱՆՏՆԵՐ էինք???

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Զուգահեռը, մեղմ ասած, կաղում է:

          • Հրանտ Պապիկյան says:

            Իսկ ես առանձնապես տարբերություն չեմ տեսնում: Բենդերականների համար “մոսկալի” բառը հիմա նույնն է, ինչ թուրքի համար` “էրմենի”-ն: ՈՒղղակի Ռուսաստանը շատ ավելի հզոր գործոն է` որպես իր ազգակիցների պաշտպան, քան Հայաստանն էր` Արցախի համար: Այդ պատճառով մենք արյունով ձեռք բերեցինք Արցախի ազատությունը: Իսկ ռուսական զինվորականների միայն ներկայությունը, կամ նույնիսկ չափազանցված լուրերը այդ ներկայության մասին` բավարար պայման են, որ տարբեր ոհմակներ անզորությունից ատամները կրճտացնեն և բավարարվեն հեռվից գռմռալով: Պատմությունը դա է ապացուցում: Ի վերջո Ռուսաստանը մեղավոր չէ, որ հզոր է…
            Բայց վերադառնանք բուն հարցին` Ինքներդ նշեցիք, որ ՈՒկրաինայի իշխանությունները ՉԵՆ ապահովել բավարար պայմաններ Ղրիմի բնակչության համար… : Է թող ապահոված լինեին: Մարդիկ որոշել են փոխել իրենց կյանքը: Իսկ Ռուսաստանը ապահովեց, որ դա կատարվի ՈՉ Ղարաբաղյան կամ Կոսովյան սցենարով, այլ երգ ու պարով, ցնծությամբ… ինչումն է բանը?
            Եվ նկատեք, որ Ռուսաստանը դա արեց ոչ առանց գիտակցված կորուստների` քաղաքական և տնտեսական առումով`ի պատիվ իրեն:
            Ինչ վերաբերվում է “մաքսային ծուղակին”, այստեղ իմ, և համոզված եմ` շատ շատերի կարծիքը լիովին հակառակն է, քանի որ ծուղակ ես համարում եմ նախկին ծաղկող Հունաստանի կամ Բուլղարիայի այժմյան վիճակները: Բայց թողնենք սա` ամենքս մնալով մեր կարծիքին: Հուսով եմ ժամանակը ամեն ինչ պարզ կդարձնի:
            Խոսքը հենց բնորոշման մեջ է` ԾՈՒՂԱԿ: Երբ մի բան անխուսափելի է, այն չի կարող ծուղակ կոչվել: Մի պահ պատկերացրեք, որ հենց Դուք էիք ընդունելու այդ որոշումը` հաշվի առնելով բոլոր մարտահրավերները և իրավիճակը: Չեմ կասկածում, որ ինչքան էլ հոգեհարազատ լիներ եվրոպան, Դուք Ռուսաստանի հետ վա-բանկ չէիք խաղա` վտանգելով երկրի ճակատագիրը: Ապացույց` Վրաստանն ու ՈՒկրաինան: Ծուղակը այն է, երբ անակնկալ փորձանքի ես հանդիպում: Ոչ ոք չի ասում` երեկոյից հետո ԴԱՎԱԴՐԱԲԱՐ եկավ գիշերը: Դա ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԷՐ, և այդ մասին մենք գիտեինք Խ. Աբովյանի գովերգած “սհաթից” ի վեր: Իսկ եթե մի բան անխուսափելի է, ինչ կարիք կա որ դա քեզ ստիպեն…
            Սա ՄՄ-ի հակառակորդների համար, որ շատ չնեղվեն: Իսկ ես, ինչ թաքցնեմ` վերջին աշխարհաքաղաքական պրոցեսներից ուղղակի հիացած եմ: Ոնց որ Թումանյանի “Չարի վերջը” լինի:

  3. Норайр says:

    Госп. Грант Папикян. Что Вас так восхищает? Какому злу пришел конец? Украине? Западной цивилизации? Вы случайно не изолированы от света? Что Вас так возмущает в украинцах? То, что там есть “фашисты”? Да. Есть. В России их больше. Кстати, во время ВОВ, русских сторонников фашизма было больше, чем украинских. И русские фашисты зверствовали не менее украинских. Кстати, украинские фашисты хоть и позорят свой народ своей античеловечной идеологией, инородцев не убивают. Русские фашисты это делают постоянно. Россия больна фашизмом. Фашизм в России стала ведущей идеологией. Увы. Не смотря на мою симпатию к русскому народу. Русский депутат Госдумы В. В. Жириновский предлагает стерилизовать инородцев России. За что его слегка пожурили и очень похвалили! У Вас сбита понимания добра и зла. В отличие от Туманяна. Насчет не противостояния могущественной России. Если бы армянские бойцы во время Карабахского конфликта думали как Вы, сейчас не было бы ни Арцаха, ни Армении. Они защищали свою родину и честь своего народа ВОПРЕКИ. Кстати, в основном от вооруженных сил СССР. Вы забыли? Вы ожидаете процветание Армении в ТС? Странно. И зачем России это надо. Чем благополучнее экономика Армении, тем она независимее. И нам это позволят? Или Вы решили перехитрить российских политиков? Ах, да. Мы же союзники! Вы точно изолированы от мира! Во первых. Русский обыватель не знает, что Армения союзница России. В России об этом не принято говорить. Более того. Те, кто информированы, не в восторге от этого факта. Союзничество, означает равенство. Статус “союзника” Армении, больше раздражает русского человека, чем противостояние России. Ментальность такая. Или враг, или раб! Русские отлично помнят наш недавний статус в СССР. Они считают даже этот статус чрезмерным для Армении. “Армения нам нужна без армян”. Вот такой статус Армении любой русский человек воспримет с одобрением. Кстати, это не только к нам относится. Спросите сотни русских людей, хотят ли они восстановить границы СССР? Получите одобрительный ответ. Спросите другую сотню, хотят ли они жить с народами СССР в единой стране? Получите категорический, отрицательный ответ. Те, кто даст положительный ответ, непременно добавят условия, причем такие, что Гитлер и Геббельс нервно закурят. Кастрация “нацменов” и их изоляция в резервациях, будет их условием совместного проживания в единой стране. Успокаивает лишь тот факт, что Вы, всего лишь, банальный коллаборационист, а такие быстро меняют ориентацию. Предполагаю, что Вы скоро радикально измените свои политические взгляды. Это неизбежно. Кстати, политических “тупиков” не бывает, бывают политики, которые боятся выйти из тупиковых ситуации. Воли не хватает.

    • Հրանտ Պապիկյան says:

      А вот мне жутко интересно, что не понравилось в моем ответе Норику модераторам, что они стерли его????
      Если это слово “либераст”, так это слово я позаимствовал из литературного наследия самого А. Абрамяна, Ну а про “промытые мозги” тут в каждом втором коменте можно встретить.
      Наверно это все таки слово АОД- овец… в некотором роде это и в правду ругательство))))))

  4. Норайр says:

    Господин Папикян. Извольте называть меня Норайром. Я Вас “Грантиком” не называю.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31