Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Հասարակության բոլոր խավերն էլ ոգելից խմիչք օգտագործում են»

Մարտ 17,2014 11:17

Ինչպես հայտնի է, Հանրապետական կուսակցության օրենսդիր հատվածը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը միշտ քվեարկում է միասնականորեն, այնպես, ինչպես կասի խմբակցության ղեկավարը՝ Գալուստ Սահակյանը: Հենց նրանից էլ «Առավոտը» փորձեց ճշտել, թե ինչո՞ւ ՀՀԿ մեծամասնությունը անցկացրեց  «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունները, որի շնորհիվ երեկոյան ժամը 10-ից մինչեւ առավոտյան ժամը 8-ը թույլատրվելու է հայկական հեռուստաընկերությունների եթերում ցուցադրել թունդ ոգելից խմիչքների գովազդ: Հիշեցնենք, որ թունդ ոգելից խմիչքների գովազդը մինչ այս արգելված էր օրենքով:

Մեր հարցին՝ ինչո՞ւ գնացիք այդ քայլին, չէ՞ որ դրանով հանրային առողջությունն է հարվածի տակ դրվում, պարոն Սահակյանը պատասխանեց. «Եթե ուզում եք իդեալական տարբերակը, ուրեմն պիտի օրենք հնարենք, որ մեր ժողովուրդը միայն զբաղվի սպորտով եւ գնա հանգստյան տուն: Եթե հասարակության մեջ ոգելից խմիչքը, միեւնույն է, օգտագործվում է, մենք փորձում ենք նաեւ որոշակի օգուտ բերենք հեռուստաընկերություններին, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ դառնան, բարձր եթեր դուրս գան, բարձր գործիքներով, սա է հիմնական խնդիրը»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ մի օր էլ որոշեք թմրանյութերի գովազդը գիշերային ժամերին թույլատրեք՝ հեռուստաընկերություններին օգուտ բերելու նպատակով, պարոն Սահակյանը կտրուկ պատասխանեց. «Ոչ, չի կարող, որովհետեւ թմրանյութեր էսօրվա հասարակական կարգում ընդհանրապես արգելված է, իսկ ոգելից խմիչքները առանց գովազդի էլ հասարակությունը օգտագործում է»:

Բայց չէ՞ որ հենց նույն Ազգային ժողովն էր արգելել թունդ ոգելից խմիչքների գովազդը, ուրեմն պատճառ կա՞ր, չէ՞՝ մեր այս դիտարկմանը ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Այսօր մեր հեռուստաընկերությունները կարողացել են բավականին զարգացում ապրել, անհրաժեշտ է որպեսզի նոր շահույթի ձեռքբերման պայմաններում ավելի կատարելագործվեն, ավելի լավ լրագրողներ ունենան, ավելի լավ հաղորդումներ ունենան, այնպես չէ, որ դա հասարակության առողջության հաշվին է արվում, որովհետեւ հասարակության բոլոր խավերն էլ ոգելից խմիչքներ օգտագործում են, եւ գովազդի նպատակն այն է, թե հասարակությունը իրեն մատչելի ո՞ր խմիչքից կարող է օգտվել, միեւնույն է՝ օգտվում է»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Шесть групп начинает «великий приплод».
    26.  Первый, правителей и криминала
    Налого-инспекций и феодалов.
    Второй, составляют армянские тюрьмы,
    Мафия здесь притаилась на дне.
    27.  На ум инвалиды, третий раздел,
    Менты -психопаты и беспредел.
    Наркоши –военные, как кровопийцы
    Натурой им платят, они ведь убийцы.
    28.  Традиционист, четвертый раздел,
    Шлюх восхваляющий страшный отдел.
    На экспорт идут проститутки и шлюхи,
    Страна не боится побольше разрухи.
    29.  Вопрос безопасности, чести решен,
    Армянок на экспорт! Вот в этом резон.
    Дома престарелых пятая часть,
    Родителялюбства  у вас не занять.
    Спят под деревьями ваши родные,
    И по подъездам шатаются злые.
    30.  Шестыми идут беспризорных дома,
    Детей от иранцев, страна довела.
    «Святых» матерей, что бросают детей,
    Дававшим им жизнь, не найти хоть убей.
    31.  Правительство, мафия, чистая кровь,
    А бабы рожают иранскую плоть.
    Не терпите гноя и яда в крови,
    В Армении, чистую кровь не найти!

  2. ՀՀ քաղաքացի says:

    Ախր ինչու հենց Գալուստ Սահակյանը… Նա վերջին անգամ տրամաբանական բան է ասել իր Այբեննարանի հանդեսին` էլ էլ դասատուն է անգիր հանձնարարել….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31