Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրիմի հանրաքվեին չեն մասնակցել զինվորականներն ու թաթարները

Մարտ 17,2014 00:06

Ուկրաինական զինվորականները չեն մասնակցել Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեին: Այս մասին հայտնում է ուկրաինական Цензор.НЕТ լրատվականը:

Զինվորականների մեծ մասի գրանցումը Ղրիմում է, եւ նրանց այսօր ոչ աշխատանքային օր են տրամադրել՝ հանրաքվեին մասնակցելու համար, իսկ վերջիններս, ինչպես ասվում է լրատվական կայքում, հրաժարվել են:

Մանրամասներն՝ այստեղ :

Իսկ  news.liga.net –ի փոխանցմամբ՝ Ղրիմի թաթարների 99%-ը չի մասնակցել հանրաքվեին: Այս մասին հայտնել է Մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ջեմիլեւը: Վերջինս նաեւ հայտնել է, որ Բախչիսարայում,  քվեարկության են մասնակցել բնակչության 30%-ը, չնայած որ պաշտոնապես հայտարարվում է 64%-ի մասին: Իսկ Բելոգորսկի շրջանում եւս 30% մասնակցություն է եղել. «Այդ իսկ պատճառով, թե ով, որտեղ ու ինչպես է քվեարկում այս հանրաքվեում, ոչ մի նշանակություն չունի, քանի որ պաշտոնապես ցույց են տալու այն թվերը, որոնք պետք են»,-ասել է Մեջլիսի նախկին ղեկավարը news.liga.net-ին:

 

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mher says:

    Նույնիսկ ամերիկացիներն են ընդունում , որ հանրաքվեի նորմալ անցկացման դեպքում Ղիրմը կմտնի Ռուսաստանի կազմի մեջ և կուղղվի այն սխալներից մեկը, որի քաշվածն ենք նաև մենք՝ Արցախը նկատի ունեմ: Իսկ որ Ուկրաինան քայքայվում է մեղավորը Ռուսաստանը չէ այլ նրա թալանչի ղեկավարները , որոնք ագահության պատճառով նույնիսկ բանակի ամբողջ սպառազինությունը վաճառվեց, երևի մեծ մասն էլ մեր հարևանին:

  2. Արմեն says:

    Անիմաստ լուր

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31