ԱՄՆ-ը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Այս մասին այսօր նշվել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության մեջ, որը տեղադրվել է ԱՄՆ ազգային անվտանգության Twitter-ի էջում:
«Մենք մերժում ենք հանրաքվեն, որը կայացել է այսօր Ղրիմում: Այս հանրաքվեն հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը եւ միջազգային հանրությունը չի ընդունի այդ հարցման արդյունքները, որոնք կայացան սպառնալիքի, բռնության եւ վախի մթնոլորտում, ինչպես նաեւ ռուսական ռազմական ներխուժմամբ, սա եւս միջազգային իրավունքի խախտում է»,-ասել է Սպիտակ Տան ներկայացուցիչը:
Ոչ մի որոշում, որը վերաբերում է Ուկրաինայի ապագային, ըստ Սպիտակ Տան, չպետք է կայացվի, առանց ուկրաինական կառավարության: Այս հանրաքվեի կարիքը չկար, ասվում է հայտարարության մեջ, եւ ուկրաինական կառավարությունը տեղեկացրել է Ղրիմի կարգավիճակի շուրջ քննարկման պատրաստակամության մասին: Տեղեկացնում է news.liga.net ուկրաինական լրատվական կայքը:
Մանրամասներն՝ այստեղ :
Կարդացեք նաև
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ