Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռինգը տրամադրվել է պատանիներին

Մարտ 16,2014 23:22

«Դինամո» մարզադահլիճը վերջին շրջանում վերածվել է բռնցքամարտի մի յուրօրինակ մրցահարթակի: Դեռևս փետրվարի 25-ից այստեղ իրենց ուժերն են փորձում տարբեր տարիքային խմբի մեր ուժեղագույն բռնցքամարտիկները: Մեծահասակներից ու երիտասարդներից հետո այս օրերին ռինգը տրամադրվել է պատանիներին: Ի տարբերություն մյուս տարիքային խմբերի՝  այստեղ մարզիկներն անհամեմատ շատ են : Առաջնությանը մասնակցում են  Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 մարզական հաստատությունների 187 մարզիկներ: Հայաստանի պատանեկան առաջնությունում մեդալներ կխաղարկվեն 13 քաշային կարգերում՝ 46կգ, 48կգ 50 կգ, 52կգ, 54կգ, 57 կգ, 60 կգ, 63 կգ, 66 կգ, 70կգ, 75կգ, 80 կգ, +80կգ  :

Պատանիների Հայաստանի առաջնությունում մարտի 17-ին կկայանան 1/8 եզրափակիչ մենամարտերը, իսկ եզրափակիչները կկայանան մարտի 21-ին:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31