Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին բնակիչների մասնակցության աննորմալ բարձր մակարդակի պատճառն այն է, որ ընտրատեղամասեր էին բերում բոլոր ցանկացողներին, նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիներին: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ընտրողների կոմիտետի նախագահ Ալեքսանդր Չերնենկոն: Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական Цензор.НЕТ լրատվական կայքից:
Չերնենկոն նաեւ հայտարարել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտրողները մի քանի ընտրատեղամասերում են ընտրության մասնակցել:
«Գրեթե բոլոր ընտրատեղամասերում, բացի ընտրողների հիմնական ընտրացուցակներից, մենք տեսել ենք այսպես կոչված՝ լրացուցիչ ցուցակներ, որի մեջ ներառված են նրանք, ովքեր իբր թե հիմնական ցուցակներում: Որոշ ընտրատեղամասերում նման ցուցակներում ներառել են մոտ 200 մարդ: Այդ ցուցակներում են ներառել նաեւ նրանց, ովքեր տվյալ ընտրատարածքի բնակիչներ չեն, կամ մարդը տարբեր ընտրատարածքներով անցնելով, այդտեղ էլ է այդ լրացուցիչ ցուցակներում գրանցվել»,-ասել է Ուկրաինայի ընտրողների կոմիտեի նախագահը, նշելով, որ հենց այդ երեւույթներն են պատճառը, որ հանրաքվեի մասնակցության հայտերի մակարդակն այդքան բարձր է:
Հիշեցնենք, այսօր Ղրիմում կայացել է երկրի կարգավիճակի` Ռուսաստանից պարտադրված հանրաքվեն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք առաջիկայում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ
հարգելի Նելլի: Ինչու՞ ես թունավորում քեզ ամերիկյան զիբիլ մաքդոնալսով:
Ուրիշ աղբյուր չկար՞ մեջբերեիր
…
մի քիչ գոնե բարի եղեք: էտ ռուսաֆոբիան լրիվ փեր կյանքը կերել է, որը անդրադառնում է նաև ձեր անձնական կյանքի ու ընտանիքի վրա: 🙂
լսիր դիտորդների կարծիքը:
https://russian.rt.com/article/24389