Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, փախչելով Ուկրաինայից, հիմա ապրում է մեծահարուստների մերձմոսկովյան թաղամասում՝ Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիեւայի շքեղ առանձնատան հարեւանությամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Բարվիխա» կոչվող ռեզիդենցիայից ոչ շատ հեռու: Այս մասին տեղեկացնում է news.liga.net-ը, հղում անելով ռուսական Собеседник-ին:
Ըստ աղբյուրի, Յանուկովիչի նոր առանձնատունն ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա է «Բարվիխայից», որտեղ Պուտինն ընդունում է օտարերկրյա հյուրերին: Յանուկովիչը փետրվարի 26-ին 52միլիոն դոլարով է ձեռք բերել 3 հարկանի այդ տունը, որն իր դիզայնով եւ ինտերիերով անգլիական ոճի է:
Ըստ աղբյուրի՝ Յանուկովիչն իրեն շատ լավ է զգում այդտեղ, իսկ նրա ընկերուհուն կարելի է հաճախ հանդիպել Մոսկվայի հայտնի առեւտրի կենտրոնում՝ «Դրիմ հաուսում»:
Յանուկովիչը նոր առանձնատան տարածքը 2822,8 քմ է, մոտակայքում փոքրիկ լիճ է եւ անտառ:
Կարդացեք նաև
Մերձմոսկովյան այս քոթեջային բնակավայրը՝ «Մայենդորֆի այգիները», որտեղ ապրում է Յանուկովիչը ,համարվում է համարվում է Luxury դասի:
Սա ամենաթանկարժեք թաղամասերից է, որտեղ անվտանգության հսկողությունն ուժեղացված է: Յանուկովիչի անմիջական հարեւանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեծ դուստրն է՝ Լեյլա Ալիեւան: Իլհամ Ալիեւը նույնպես այդ թաղամասում տարածք ունի:
Պատրաստեց՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ