Meteo.am.Մարտի 16-ին, ժամը 17.38-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի դիմաց ջրագծի վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ականի մնացորդ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայտնաբերվել է Գրադ հրթիռա-հրետանային համակարգի արկ առանց պայթուցիչ, որը իրենից վտանգ չի ներկայացնում, ոստիկանները այն տեղափոխել են բաժանմունք:
Նկարում պատկերվածը նռնակ է, ոչ թե արկ: