Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինան ՌԴ-ից գույքային պահանջներ ունի

Մարտ 16,2014 18:11

Ուկրաինան մտադիր է գույքային պահանջներ ներկայացնել Ռուսաստանին: Այս մասին այսօր որոշվել է Ուկրաինայի կառավարության արտահերթ նիստում: Գրում է news.liga.net-ը:

Կառավարության նիստում պարզելուց հետո, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, Ուկրաինան Ռուսաստանի հետ չի ստորագրել զրոյական կամ պահանջների վերաբերյալ պայմանագիր, վարչապետ Արսենիյ Յացենյուկն ասել է, որ Ուկրաինան  ունի օրինական պահանջներ ՌԴ-ից, քանի որ գույքի բաշխման գործընթացն, ըստ էության, և այդ փաստաթղթի բացակայությամբ՝ ավարտված չէ:

Յացենյուկը հանձնարարել է անհապաղ աշխատել այդ ուղղությամբ. մասնավորապես նախկին ԽՍՀՄ գույքի, ունեցվածքի վերաբաշխման գործընթացում՝ ուկրաինացիների ազգային շահերի պաշտպանության ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31