Դնեպրոպետրովսկում 300-ի չափ մարդիկ են դուրս եկել փողոց եւ ակցիա են անում՝ ի պաշտպանություն Ռուսաստանի. ակցիայի մասնակիցները հանդես են գալիս Ռուսաստանին եւ Բելառուսին միանալու հայտարարություններով:
Ինչպես տեղեկացնում է news.liga.net լրատվական կայքը,ակցիայի մասնակիցները նաեւ հայտարարություններ են տարածում ի պաշտպանություն Ղրիմի հանրահավաքի, որը ուկրաինական իշխանություների կողմից պաշտոնապես ընդունված չէ:
Ակցիայի մասնակիցներին, ինչպես նշում է նույն լրատվամիջոցը, մոտեցել են դիմակներով եւ ռուսական ու բելառուսական դրոշներով մի խումբ երիտասարդներ, որոնք նաեւ «Русский рубеж» պաստառով են:
Դնեպրոպետրովսկում մտադիր են ստեղծել սլավոնական կազմակերպություն, որի նպատակը՝ սլավոնական ազգերի ավանդույթների վերածնունդն է:
Կարդացեք նաև
Նշենք, որ Ղրիմում ընթացող երկրի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ ռուսամետ հանրահավաքներ են տեղի ունենում նաեւ Դոնեցկում, Խարկովում եւ Լուգանսկում:
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆ