Կինոռեժիսոր եւ սցենարիստ Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է.
«Մենք, արվեստի ու մշակույթի հայ գործիչներս, մեր համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Ուկրաինայում տեղի ունեցող ազատագրական ու հակագաղութային պայքարի հետ, աղոթում ենք նահատակների համար եւ պահանջում ենք վերջ տալ պատերազմական գործողություններին ու թշնամական քարոզչությանը Ուկրաինայի դեմ: Ձեր պայքարը` մեր պայքարն է, ձեր ազատությունն ու անկախությունը կարեւոր է բոլորիս ազատագրման համար:
Կեցցե Ուկրաինան, կեցցե ազատությունը»:
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր ու սցենարիստ,
Զարուհի Մուրադյան, գեղանկարիչ
Կարդացեք նաև
Հ.գ. Ֆեյսբուքյան գրառման տակ ստորագրում են տարբեր բնագավառների ֆեյսբուքյան օգտատերեր: