Լրահոս
Օրվա լրահոսը

Բախչիսարայում ընտրատեղամասեր չեն ստեղծվել. Ղրիմի թաթարները բոյկոտում են հանրաքվեն

Մարտ 16,2014 14:33

Ղրիմի Բախչիսարայի բնակիչները բոյկոտում են թերակղզու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն:

Բախչիսարայի այն շրջաններում, որտեղ բնակվում են Ղրիմի թաթարները, ընտրական տեղամասեր չեն ստեղծվել: Այս մասին տեղեկացնում է censor.net.ua լրատվական կայքը:

Չնայած նրան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել էր պաշտպանել Ղրիմում բնակվող թաթարների իրավունքները, սակայն նրանք որոշել են բոյկոտել եւ չմասնակցել հանրաքվեին: Ազատություն ռադիոկայանի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ Կրեմլը ամեն կերպ ցուցադրում է, որ Մեջլիսի եւ Ղրիմի թաթարների դիրքորոշումից է կախված իրավիճակը:  Մարտի 12-ին Պուտինն ու Մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլովը մոտ  30 րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել, որն էլ հենց Պուտինի «մեսիջն էր» թաթարների դերակատարության կարեւորության մասին:

Այնուամենայնիվ, Ղրիմի թաթարները հայտարարել են, որ հանրաքվեն անօրինական է,  Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չպիտի խախտվի:

Նշենք, որ այսօր Ղրիմի թերակղզում նրա կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե է, ըստ որի բնակիչները պետք է որոշեն՝ միանա՞լ Ռուսաստանի դաշնությանը, թե մնալ Ուկրաինայի կազմում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31