Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նորանշանակ նախարար Հարություն Քուշկյանը ընտանիքով տեղափոխվել է Արցախ եւ արդեն անցել նոր աշխատանքին: NEWS.am-ի թղթակցի հարցերին նա պատասխանել է արդեն նոր աշխատասենյակից:
Շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ: Կցանկանայի իմանալ՝ առողջապահության նախարար նշանակվելու առաջարկը ո՞ւմ կողմից է եղել եւ ինչպե՞ս է եղել, որ համաձայնել եք:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, Արցախում աշխատելու առաջարկը եղել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից: Նա լրջագույն նպատակներ ունի առողջապահության զարգացման հետ կապված, եւ, իմ տարիների փորձը համատեղելով, լավ արդյունքների կհասնենք: Առաջարկին համաձայնել եմ, քանի որ ցանկանում եմ իմ մասնագիտական ունակությունները ներդնել այստեղի առողջապահության ոլորտը զարգացնելու համար:
Ի՞նչ դիրքորոշում է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախարար նշանակվելու հարցի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ես այդ հարցը նախապես քննարկել եմ պարոն Ծառուկյանի հետ, եւ նա ողջունեց իմ Ղարաբաղ տեղափոխվելը:
Ե՞րբ եւ ինչպե՞ս եք որոշել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնել:
Ինչպես արդեն ասացի, այդ հարցը նախապես քննարկել եմ պարոն Ծառուկյանի հետ: Եւ քանի որ որոշվեց ընդունել նախարար նշանակվելու առաջարկը, ուստի ճիշտ համարեցի դիմում գրել եւ դուրս գալ կուսակցությունից:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: