Meteo.am. Մարտի 16-ին, ժամը 07.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհին` Երևան – Աբովյան հատվածում (11 կմ), տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 34 SQ 927 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը, ինչից վարորդ` Գ. Հ.-ն (ծնվ. 1990թ.) և ուղևոր` Հ. Հ.-ն (ծնվ. 1979թ.) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Կարդացեք նաև
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: