Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը վետոյի իրավունք է կիրառել Ղրիմի հանրաքվեի բանաձևի վերաբերյալ. Amerikayidzayn.com

Մարտ 16,2014 00:04

Amerikayidzayn.com. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին շաբաթ օրը չի հաջողվել ընդունել բանաձև, որը կոչ էր անում աշխարհի պետություններին չճանաչել Ուկրաինայի Ղրիմի տարածաշրջանում կիրակի օրն անցկացվելիք հանրաքվեի արդյունքները:

Ռուսաստանը, ինչպես սպասվում էր, դեմ է քվեարկել բանաձևի նախագծին, մինչդեռ Չինաստանը ձեռնպահ է մնացել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 13 այլ անդամները կողմ են քվեարկել բանաձևի ընդունման:

Վերլուծաբանների համաձայն, Չինաստանի կողմից Ռուսաստանին սատարելու որոշում չկայացնելու և Ղրիմում անցկացվելիք հանրաքվեի շուրջ բանաձևի նկատմամբ վետոյի իրավունք չկիրառելու մասին որոշումը կարող է լինել Ղրիմի շուրջ հանրաքվեի հարցում Մոսկվային հետագա մեկուսացման նշանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շաբաթ օրն անցկացված քվեարկությանն ընդառաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինն ասել է, թե «գաղտնիք չէ», որ Մոսկվան դեմ է քվեարկելու այս բանաձևին, որը, ըստ Չուրկինի, հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին:

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31