Խանտի-Մանսիյսկում այսօր կայացավ շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի երրորդ տուրը:
Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով միավորը բաժանեց Վեսելին Տոպալովի հետ: Ոչ-ոքի արեցին նաեւ Դմիտրի Անդրեյկինն ու Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերն ու Վլադիմիր Կրամնիկը: Օրվա միակ հաղթանակը տարավ Վիշվանաթան Անանդը, որն առավելության հասավ Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ: Արոնյանը 1,5 միավորով առայժմ ընթանում է չորրորդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ