«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում երեկ ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ անհատական առաջնությունը՝ նվիրված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին:
Չեմպիոնի կոչումը 9,0 միավորով նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովը, արծաթը բաժին հասավ իսպանացի Դավիդ Անտոն Գարիխարոյին, բրոնզը՝ Վլադիմիր Ֆեդոսեեւին (Ռուսաստան): Նրանք երկուսն էլ վաստակել էին 8,0 միավոր:
Հայաստանի ներկայացուցիչներից հավասար արդյունք՝ 7,5-ական միավոր, ցույց տվեցին գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, որը եզրափակեց լավագույն տասնյակը, Գաբրիել Սարգսյանը՝ 16-րդ հորիզոնական եւ Սամվել Տեր-Սահակյանը՝ 22-րդ: Նրանք երեքն էլ Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև