Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Խաչատրյանի «Հայկական տարազները»՝ ծաղկաթերթերով

Մարտ 15,2014 22:52

taraz Ցուցահանդեսի բացման առիթով ստացված ծաղիկներն ու ծաղկեփնջերն իրենց թարմությունը կորցնելուց հետո ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանը դեն չի նետելու: Նրա յուրաքանչյուր ծաղիկ վերածվելու է արվեստի գործի:

Այսօր Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում Նունե Խաչատրյանի «Հայկական տարազներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էին Մշո, Վասպուրականի, Շուշիի, Ագուլիսի, Ապարանի եւ հայկական մյուս բնակավայրերի տարազները՝ պատրաստված ծաղիկների ծաղկաթերթերից: Նունեն հայկական տարազները վերակենդանացրել էր հայկական լեռնաշխարհից հավաքած բույսերից ու ծաղիկներից, որոնք դիտողին էին ներկայանում գույների յուրօրինակ համադրությամբ:
Aravot.am-ի հետ զրույցում Նունե Խաչատրյանն ասաց, որ գրեթե նույնությամբ արտացոլել է տարազների գույները՝ փոքր-ինչ փոփոխելով, սակայն աղբյուրից չի հեռացել: Ցուցահանդեսում ներկայացված էր վարպետի ծաղկաթերթերով ստեղծած հիսունից ավել գործեր, որոնց թվում էր նաեւ ծաղկաթերթերից պատրաստված վարպետի դիմանկարը:taraz 3

Նույն սրահում այսօր տեղի ունեցավ նաեւ Նունե Խաչատրյանի «Ծաղկատուն» զարդերի հավաքածուի ցուցահանդես-վաճառքը: Զարդերը, նկարչի ներկայացմամբ, պատրաստված են կավից, որոնց վրա ոչ թե վրձնով նկարչություն էր արված, այլ ամեն մի ծաղկի թերթիկն առանձին քանդակված էր:

Նունե Խաչատրյանի հավաքածուն պատրաստվել է 2006 թվականից սկսած: 2007-ին, մասնակցելով, Հայաստանի Սուրբ առաքելական եկեղեցու Սուրբ Սարգիսի տոնի առթիվ կազմակերպած «Ընտանիք եւ սեր» թեմայով մրցույթին, շահել է մրցանակ:zarder

Տիկին Նունեին կազմակերպչական հարցերով օգնում է ամուսինը՝ Ահարոն Թադեւոսյանը: Նրա խոսքերով. «Ընտանիքով հաճախ ենք լինում Հայաստանի տեսարժան վայրերում եւ ամեն տեղ գնալիս մշտապես բույսեր ու ծաղիկներ ենք հավաքում Նունեի համար»:

Մեկ աշխատանքի ստեղծագործումը, ինչպես պատմում է Նունեն, գուցեեւ ամիսներ ձգվի. «Պատահում է, որ մտածում եմ շատ երկար, բայց կարող է մեկ ամսում մտքերս իմի բերեմ եւ ծնվի հերթական գործը»:

Նունե Խաչատրյանը մասնագիտությամբ հախճապակու նկարիչ կատարող է:

Սակայն ինչպես ինքն է ասում՝ նկարում եմ ամեն տեղ ու ամեն ինչով:

Նունեն նկատել է, որ հայ աղջիկները «վախենում են» գույներից եւ սեւ հագուստ շատ են նախընտրում, ուստի կանանց եւ աղջիկներին խորհուրդ է տալիս չվախենալ գույներից. «Իմ զարդերը շատ գունագեղ են, կանայք ու աղջիկները թող չվախենան գույներից»:

Նրա ներկայացմամբ, ծաղկաթերթերը տասնյակ տարիներ չեն կորցնում իրենց բնական գույները եւ իր ստեղծագործություններում նույնիսկ 35 տարվա չորացած ծաղկաթերթիկներ կան, որոնք մանկությունից է պահպանել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31