Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեսպանը մասնակցում էր ԲՀԿ-ական պատգամավորի պսակադրությանը

Մարտ 15,2014 20:51

Այսօր «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրում տեղի է ունենում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հարսանյաց արարողությունը:

Տոնահանդեսին մասնակցում են ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները, ԲՀԿ-ական նախկին մարզպետներ, նաեւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով եկել է տիկնոջ հետ:

Տիկնոջ հետ է եկել նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հարսանիքին ներկա են նաեւ Հանրապետական, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների  պատգամավորներ՝ Ռուբեն Հակոբյանը, Թեւան Պողոսյանը տիկնանց հետ, Արծվիկ Մինասյանը, նաեւ Արմեն Մարտիրոսյանը: Հանրապետական կուսակցությունից եկել են Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանը եւ այլք:

Հարսանյաց արարողությանը մասնակցում են նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական խմբակցության որոշ պատգամավորներ: Ընդհանրապես դրսից հյուրերի ցանկը աչքի է ընկնում Մաքսային միության անդամ պետությունների ներկայացուցիչներով:

Նրանք, ովքեր չեն կարողացել ներկա գտնվել, իրենց շնորհավորական ուղերձներն են հղել տեսաձայնագրությամբ, որը ցուցադրվեց հարսանիքի ժամանակ:

Ուրիխանյանը շնորհավորանքներ ստացավ նաեւ Օլիմպիական եռակի չեմպիոն Իրինա Ռադնինայի կողմից:

Ազգությամբ ոչ հայ հարսնացուն պարեց հայկական Ուզունդարա՝ հարսի պարը:

Ի դեպ պսակադրության արարողությանը, որին ներկա էին քիչ թվով մարդիկ, մասնակցում էր նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը:

 

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Սա այն դեպքն է, երբ առանց քաղաքականության պետք է ասել` ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ

  2. Karlen says:

    ՝էս տղային շատ եմ հավանում, ափսոս քաղաքական ցեխ ու ջրի մեջ է, էն էլ իմ կողմիղ չսիրված կուսկացության ներկայացուցիչ, բայց իրան շատ եմ հարգում՝զսպված ու կրթված, հավասարակշռված լավ տղա է, երջանիկ եղիր, ախպեր ջան

  3. Gayane says:

    Հայուհիներ ջան , դուք միանշանակ շա~տ ավելի լավն եք ու էս դեպքում ոչինչ թե օտարազգի տղայի հետ չեք ամուսնանա , մեր պատգամավորը օտարամոլության վառ ապացույց է , ազգ ես ներկայացնում <> համարվում , ինչ որ ոռումով , պետք է հայկականն ավելացնել , հային երջանկացնել…ինչևէ երջանկություն , բայց միևնույնն է , անընդունելի է : ՊԱՀԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԵՑԻՆ:

  4. Armine G says:

    Գայանե ջան, հայ աղջիկների ոտքերը այնքան էլ երկար չեն որ արժանանան հայ պատգամավորի ուշադրությանը:

  5. Gayane says:

    Արմինե ջան , եթե մեր հարգելի պատգամավորի համար ոտքի երկարությունը ազգությունից առավել է …ուրմեն բարի վայելում ))))

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31