Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկե զուգարան ունեցող Յանուկովիչի ու կարմիր գիծ քաշող Սերժ Սարգսյանի նմանությունները

Մարտ 15,2014 20:10

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը այսօր զուգահեռներ տարավ Ուկրաինայի «չընտրված նախագահ» Յանուկովիչի եւ Հայաստանի «չընտրված նախագահ» Սերժ Սարգսյանի միջեւ:

Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ նախագահի ընտրությունները  Եվրոպան ծափահարություններով ընդունեց:

«Այսօր, որ ասում են Յանուկովիչը աղբ է, սրիկա, այդ նույն ԱՄՆ եւ Եվրոպան Յանուկովիչին ընդունեցին որպես  նախագահ: Ինչո՞ւ: Ես, որպես հայ, Յանուկովիչին փնովելու տեղ չունեմ, որովհետեւ նա դեռ նախագահ չեղած, չթալանած սեփական գումարներով միլիոնավոր դոլարների շինարարություն կազմակերպեց Սպիտակում: Այսօր Սպիտակում Յանուկովիչի անունով հրապարակ կա, դա նրա կյանքի լավագույն հատվածն է: Բայց,  երբ հանիրավի, ձայն չունենալով իրեն կարգեց նախագահ, դա նրա կյանքի մութ հատվածն է, ինչը Եվրոպան անմիջապես ողջունեց, անմիջապես ճանաչեց նրա լեգիտիմությունը: Ասացին ժողովրդավար ընտրություններ են եղել, որովհետեւ Յանուկովիչը խոստացել էր գնալ ուղիղ Եվրամիություն. Ինչո՞ւ չգնաց, որովհետեւ ամբողջ Արեւելքի տնտեսությունը համագործակցում էր Ռուսաստանի հետ: Եթե այդ հարաբերությունները խզվեին, Ուկրաինան ողբերգություն կապրեր: Եվ այդ ժամանակ եվրոպացի ժողովրդավարները ստեղծեցին մայդան: Ինչ վերաբերում է մեր Յանուկովիչին. նույն խայտառակ, կաշառքով ընտրություններն էին, Էլի ԱՄՆ-ի ու Եվրոպայի գրկաբաց շնորհավորանքները, գնահատականները՝ մեկ քայլ առաջ ընտրություններ: Բայց երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն գնալու մասին, եկան զեկույցներ՝ խայտառակ ընտրությունների մասին:

Մի տարբերություն կա Յանուկովիչի եւ մեր չընտրված նախագահի միջեւ, Յանուկովիչը կարող էր ոսկե զուգարան ունենալ, որովհետեւ դեռ նախագահ չեղած՝ միլիոնատեր էր, բայց մեր էս կարմիր գիծ քաշողների միլիոնները շատ հարցականների տակ են»,- այսօր «Ֆորում» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Եղիազարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Եվրոպացի ժողովրդավարները սարքեցին մայդան????? Գուրգեն Եղիազարյանն էլ երևի նեգրերի կուսակցությունից է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31