Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպեց կապանցիների հետ. (Տեսանյութ)

Մարտ 15,2014 19:17

raffi1Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Կապանի մշակույթի դահլիճում հանդիպում ունեցան կապանցիների հետ եւ նշեցին, որ նախորդ տարվանից մեկնարկած պայքարը շարունակվում է եւ այս պայքարում պարտավոր են ապահովել ապահոված 90 տոկոս հաղթանակի մնացյալ 10 տոկոսը: Վերջիններս նշեցին, որ 2013թ-ի նախագահական ընտրությանը Կապանում, Գյումրիում եւ Վանաձորում գրանցված հաղթանակը չկարողացան պահել նաեւ մյուս բնակավայրերում: «Նախորդ անգամ  պակասեց քաղաքական ուժերի համատեղումը, այս տարի պարտավոր ենք իրականացնել այն: Կա’մ միասին կանենք, կա’մ ամոթ մեզ, ես կոչ եմ արել եւ կրկնում եմ այդ կոչը. թե’ ընդդիմադիր 4 կուսակցությունները խորհրդարանում, թե’ քաղաքացիական շարժումները, նախաձեռնությունները, երիտասարդները, ազատամարտիկները պետք է միացյալ հրապարակ կազմեն,  այդ դեպքում երաշխավորված է փոփոխությունը: Մեր  վիճակն արդեն սահմանային  է եւ  գիտենք, եթե 3-4 տարի այսպես շարունակվեց`պետություն չի մնա, կմնա միայն մի տարածք: Միացեք ու վերջացրեք այս մղձավանջը, չենք վախենում, բայց իմ ու ձեր երեխաներին նահատակ չենք դարձնելու: Փոփոխման նախաշեմին ենք` եթե ուզենանք, խոսքը, ցանկությունը մենք պետք է վերածենք ուժի եւ այդ ուժը պարտավոր է կայանալ շատ շուտով ձեր աչքի առաջ», – իր ելույթում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:  Ստյոպա Սաֆարյանն էլ ընդգծեց, որ պետք է միավորվել հստակ խնդիրների, օրակարգի շուրջ, այլապես վաղն ուշ է լինելու եւ շեշտեց, որ իրենք հենց  ձախողել են համախմբման մեջ: Լսելով կապանցիների կարծիքներն ու հարցերը, «Ժառանգություն» կուսակցության նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ  շաբաթվա ավարտին խորհրդի նիստ են հրավիրելու, որտեղ էլ կորոշվեն առաջիկա անելիքները, նշելով, որ ամեն ինչ անելու են, որպեսզի համատեղ, միասնական հավաքը կայանա:

«Ես երեկ  հանդիպել եմ  պարոն Ծառուկյանի հետ, պատրաստ եմ հանդիպել պարոն Մարգարյանի, պարոն Փաշինյանի, պարոն Տեր-Պետրոսյանի հետ, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության տղաների, ազատամարտիկների, մյուսների հետ… բոլորովին կապ չունի իմ մասին ինչ են ասել, ինչ են գրել, կարեւորն իրար ներելն է ու գործ անելը, ժողովրդի պահանջը դա է: Բազմաթիվ պատասխանատու ներկայացուցիչների հետ հանդիպել եմ, երեկվա հանդիպումը երկուստեք պայմանավորվածությամբ կայացել է փակ ձեւաչափով,  սա վերջինն էր, հույս եմ տածում, որ ավելի լայն ձեւչափով կլինի հերթական հանդիպումը եւ բաց կլինի ժողովրդի համար: Գործընթացը շարունակվում է, դրական եմ գնահատում, ամեն մեկն ունի իր հետագիծը, նախընտրությունը, իր քաղաքական ծրագիրը եւ մենք ամեն ինչ անում ենք, որ տարբեր կազմակերպությունների մոտեցումներն ընդհանուր հայտարարի հանգեն», -հանդիպումից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Կապանում կայացած հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ստյոպա Սաֆարյանը մեկնեցին Սիսիան` հանդիպելու Սիսիանի բնակիչներին, իսկ մինչեւ Կապան գալը, վերջիններս ոտքով շրջել են նաեւ Գորիսի փողոցներով, հանդիպել բնակիչների հետ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Ժառանգություն» = Հայաստանի ՄԻԱԿ դասական կուսակցություն: Անցած տարի Րաֆֆուն թողեցին մենակ, հետո իրեն մեղադրեցին «թույլ» լինելու մեջ:

  2. Spartak says:

    Ես այս մարդու ոչ մի ասածին չեմ հավատում:Սու՛տ է: Կապան է գնացել, որ ի՞նչ անի: Միասնական պայքար են ուզում սկսել, հանկարծ հաջորդ օրը հանդիպումների է գնում:Գնացել է, որ լիդերի իր իմիջը մոռացության չտա՞ն:Գնար մի քանի ամիս առաջ, ինչպես խոստացել էր:Հիմա ինչո՞ւ հիշեց:Չէ՛, ինձ չի համոզում այս մարդու անկեղծությունը:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Կապան է գնացել,որ մարդկանց համախմբի: Րաֆֆին քաղաքակիրթ երկում ծնված-մեծացած-ձևավորված գործիչ է: Էդ մարդը ի՞նչ անի,որ դեմը գողական-մաֆիոզ-աթոռապաշտ-ԿԳԲվասալ քցողներ են:

  3. Գալուստ says:

    Րաֆֆիին այլևս պետք չի հանգստանա,Սկսվեց հարգելի Րաֆֆի,օրական ավելացրեք ձեր ճնշումը և դաժանացրեք ձեր խոսքերը:Ինչքան շատ ժողովուրդ հավաքեկ այնքան լավ: Պահանժեք միայն հրաժարական:ոժ մի երկխոսություն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31