Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկալի է, որ որսորդները որոշակի գիտելիք ունենան թռչունների տեսակների մասին». Ծովինար Հովհաննիսյան

Մարտ 15,2014 17:44

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում Հայաստանի թռչունների պահպանման միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը և Հայաստանի թռչունների պահպանների միության բնապահպանական  ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը խոսեցին ՀՀ-ում թռչունների ներկայիս իրավիճակի մասին:

«Մենք իրականացնում ենք հետազոտական աշխատանքներ թռչունների մեջ: Վերջին 10-11 տարիների ընթացքում տարբեր պատճառներով որոշ տեսակներ կտրուկ նվազել են, որոշ տեսակներ էլ այլևս չեն նկատվում: Դրանցից են օրինակ արուսները: Վերացման վտանգի մեջ են նաև գիշատիչ թռչունները: Վերացման պատճառն ապօրինի որսն է: Շատ ժամանակ թռչունների վրա թակարդներ են տեղադրում՝ որպես խրտվիլակ խանութներում վաճառելու համար»,- ասաց Լյուբա Բալյանը, որը խոսեց նաև ջրային ֆաունայի մասին. «Մենք ամեն հունվար ամսին իրականացնում ենք ջրաճահճային և ջրային թռչունների հաշվառումներ, որը օգնում է պարզել՝ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել տարիների ընթացքում:  Օրինակ՝ Սևանի ավազանի ջրի մակարդակի բարձրացումը շատ դրական փոփոխություններ է առաջացրել ջրային ֆաունայում. ջրի մակարդակի բարձրանալու հետ մեկտեղ առափնյա հատվածներում առաջացել են փոքրիկ լճակներ»:

Ծովինար Հովհաննիսյանն ասաց, որ թռչունների վերացման հիմնական պատճառն այն է, որ որսորդները թռչունների տեսակների մասին գիտելիք չունեն. «Որսորդները տեղյակ չեն թռչունների տեսակներից և այդ է հիմնական պատճառը, որ որսում են անգամ այն թռչունների, որոնք վերացման եզրին են: Անգամ եղել են դեպքեր, որ Հայաստանում են եղել չգրանցված թռչուններ, որոնք առաջին անգամ են եղել այստեղ,  և որսորդներն առանց հասկանալու սպանել են: Չենք կարող որսն առհասարակ արգելել, բայց ցանկալի է, որ որսորդները որոշակի գիտելիք ունենան թռչունների տեսակների մասին. շատ դեպքերում նրանք ցանկանում են որսալ բադեր, բայց որսում են կարապներ»:

 

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31