Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը չի բացառում, որ Իրանը գազի վաճառքի նոր պայմաններ առաջարկի Հայաստանին. Azatutyun.am

Մարտ 15,2014 16:36

 Azatutyun.am. «Իրանի արտաքին քաղաքականությունում գերակայությունը՝ հարաբերություններն են հարևանների հետ: Պետք է ասեմ, այդ խիստ պատժամիջոցները համարվում էին տնտեսական ոլորոտում հարաբերությունների զարգացման խոչընդոտներից մեկը: Վստահաբար, կարող եմ ասել, որ այդ խոչընդոտների վերացումից հետո մեր տնտեսական հարաբերությունները ավելի կխորանան», – «Ազատության» հետ զրույցում ասաց Ռայիսին:

Դեսպանից հետաքրքրվեցինք նաև Մեղրիի ՀԷԿ-ի ճակատագրով: Հիշեցնենք այդ ՀԷԿ-ի պատմությունը, որը բավականին ուշագրավ է. չնայած Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվեց դեռ 2012-ի նոյեմբերի 8-ին, և հիմնարկեքի արարողությանը ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն դրանից մեկ տարի անց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խոստովանեց, որ ՀԷԿ-ի նախագծային աշխատանքները դեռ ավարտված չեն: Իսկ դեսպան Ռայիսին անցած դեկտեմբերին հայտարարեց, որ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը չի ընթանում, որովհետև իրանական ու հայաստանյան բանկային համակարգերի միջև՝ միջազգային պատժամիջոցների պատճառով չկա անհրաժեշտ համագործակցություն:

«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ խոչընդոտները վերանան և շինաշխատանքները սկսվեն: Բանկային խնդիրներ գոյություն ունեն, երբ դրանք լուծվեն, հուսով եմ՝ իրանական նոր տարում (որը սկսվում է այս մարտի 21-ից) շինաշխատանքները կմեկնարկեն: Առաջիկայում Թեհրանում տեղի է ունենալու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որոշ խնդիրներ այդտեղ կքննարկվեն և, հուսով ենք, դրանց լուծումից հետո շինաշխատանքները կսկսվեն: Գիտեք, կան որոշ բանկային խնդիրներ, խոչընդոտներ, որոնք պետք է վերանան և այդ խոչընդոտները Հայաստանում են», – նշեց դեսպանը:

Հարցին, թե հաշվի առնելով իրանական տնտեսության բացվելը միջազգային շուկայի առջև՝ հնարավո՞ր է Իրանը նոր առաջարկներ անի Հայաստանին գազի վաճառքի վերաբերյալ, Մուհամադ Ռայիսին պատասխանեց. «Հնարավոր է: Դա կախված է բանակցություններից: Մայիսին Թեհրանում տեղի ունենալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում կարող է քննարկվել նաև այդ հարցը»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնազբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31