Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանցը սպիտակ տենդի մեջ է. Mediamall.am

Մարտ 15,2014 16:11

Mediamall.am. Սուրեն Սուրենյանցի վերջին հայտարարությունները անընդունելի են իմ կողմից և չեմ կիսվում իր հետ ո՛չ միայն գաղափարական մտքով, այլ հայտարարում եմ, որ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անձնավորություն է, ով փորձում է ապահովել իր ֆինանսական կարգավիճակը շանտաժներով, խաբեբայություններով, մի խոսքով` ստորություն կատարելով: Ի ապացույց նշածիս, երկու ամիս առաջ Սուրեն Սուրենյանցը ազգային ժողովի պատգամավոր Վահան Կարապետյանին հասցրեց այն աստիճանի, որ վերջինս մի կողմ դրեց իր պատգամավորական էությունը և անցավ <> գործողությունների:

Ի դեպ, այդ պահին Սուրենյանցը նորից սպիտակ տենդի մեջ էր: Երևի թե, տրամաբանող մարդկանց պարզ կլինի, թե ինչով ավարտվեց այդ վեճը. հավանաբար շորթած կլորիկ գումարով:

Երեք օր է, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հարվածի տակ է վերցրել ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (ինչ էլ գիտի, որտեղից կառչի): Սուրեն Սուրենյանցը միշտ ներկայացնում էր, որ Սամվել Ալեքսանյանը իր վաղեմի ընկերն է, և ընկերական հարաբերություններում պատգամավորը իր ընկերոջը աջակցում է ֆինանսապես: Բայց արի ու տես, որ իր կարճ խելքով, նորից սպիտակ տենդի ազդեցության տակ, Սուրենյանցը մոռացավ ընկերական և մարդկային բոլոր հարաբերությունները՝ խաղալով ազնվական և <> մարդու դեր՝ օգտագործելով յուրաքանչյուրիս համար անչափ կարևոր և թանկ կոթողը՝ Եռաբլուրը: Արդեն իսկ պարզ է, որ քաղաքագետը այս ձևով փորձում է գումար կորզել և խաղալ Սամվել Ալեքսանյանի անվան հետ:

 

Ռոբերտ ԱՀԱՐՈՆՅԱՆ

 Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31