Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կոսմետիկ միջոց անվտանգության տեսանկյունից ստուգված չի». Բաբկեն Պիպոյան

Մարտ 15,2014 15:59

Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանը «Սպառողների Միություն» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը եւ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը խոսեցին ապրանքների անվտանգության վերահսկողության բացակայության եւ մի շարք այլ խնդիրների մասին:

«Լուրջ անվտանգության խնդիրներ կարող են առաջանալ. մարդը չի քնում, չգիտի ինչից է, վերջում պարզվում է՝ կոսմետիկ միջոցից է, լյարդը վատանում է, տարիներ հետո պարզվում է` կոսմետիկ միջոցից է: Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կոսմետիկ միջոց անվտանգության տեսանկյունից ստուգված չի, էլ չեմ խոսում որակի մասին»,-փաստեց Բաբկեն Պիպոյանը:

Արմեն Պողոսյանն ասաց, որ վերջին շրջանում սպառողների միությունը հիմնականում ավելի շատ զբաղվում է տրանսպորտի եւ քաղաքաշինության հարցերով. «Եթե մենք կառուցապատման անվերահսկելի քաղաքականություն ենք տանում, դրանով նեղացնում ենք փողոցները, նեղացնում ենք թողունակությունը, եւ այդտեղից էլ տրանսպորտն է տուժում: Սննդի հարցում, այսինքն` առեւտրի հարցում, գիպերմարկետների եւ սուպերմարկետների անկառավարելի բաշխումը նույնպես անդրադառնում է սպառողների վրա եւ նույնպես քաղաքաշինության խնդիր է: Եթե չկա պլանավորում` սուպերմարկետներից ամեն մեկը որքան բնակչություն պետք է սպասարկի, շրջակայքի փոքր ու միջին խանութները սնանկանում են»:

«Սպառողների միություն» հ/կ-ի նախագահի համոզմամբ՝ տրանսպորտի ասպարեզում պետք է լինի բաց բաժնետիրական ընկերություն. «Որը լինի կիսով չափ մունիցիպալ, մյուս կեսը նույն մարդիկ, որոնք հիմա շահագործում են, ներդրումներ են անում: Սա կբերի նրան, որ կառավարումը եւ ֆինանսական հոսքերը կկանոնակարգվեն: Եթե ես ունեի 20 միկրոավտոբուս, հիմա ես ունեմ ոչ թե 20 մեքենա, այլ ունեմ 4 տոկոս էդ բաժնետիրական ընկերությունից: Տրանսպորտում կան առավել եկամտաբեր տեսակներ եւ դատապարտված տեսակներ՝ մետրոն ու էլեկտրոտրանսպորտը: Բայց կան գերշահավետ ձեւով աշխատող տեսակներ. մեր քաղաքում վազում է մոտ 600 ավտոբուս, որից կեսը նվեր է: Չինական Հանրապետությունը մեզ նվիրել է. այդպիսի դրախտային պայման ոչ մի քաղաք չունի աշխարհում: Եվ, եթե մենք այստեղի եկամուտներն ու ծախսերը միջայնացնենք մյուս տեսակի հետ, մենք կխոսենք ոչ թե թանկացման մասին, այլ էժանացման մասին»:

«Ծառայությունների որակը բավականին լավ է. սրճարններ, հյուրանոցներ…Հայ մարդը տեսակով պահանջատեր է, եւ լավը ընդօրինակելու շատ լավ առանձնահատկություն ունի: Երբ հայ գործարարը գնում է արտասահման, լինում է ինչ-որ հյուրանոցում կամ սրճարանում, տեսնում է սպասարկումը եւ այլն, գալիս է, փորձում է էս ամեն ինչը ներդնել իր երկրում»,- ասաց պարոն Պիպոյանը եւ նշեց, որ հենց այս ոլորտում մեր երկիրը գերազանցում է եվրոպական մի շարք երկրների:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31