Լրահոս
Օրվա լրահոսը

«Քառյակից առաջ կշարժվեն երկուսը». կանխատեսում է Գուրգեն Եղիազարյանը

Մարտ 15,2014 15:08

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ողջունում է խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերի հանդիպումները:

«Բայց չեմ էլ մտածում, որ 4 ուժի ձևաչափը պահպանվելու է: Իմ կարծիքով՝ կմնան երկու կուսակցություններ, դա չեմ ասի՝ գաղտնիք է, չեն միավորվի, առաջ կշարժվեն երկուսը»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պարոն Եղիազարյանն ու պատմեց, որ արդեն նկատել է՝ ինչպես են իշխանությունները աշխատում մյուս երկու կուսակցությունների հետ. «Տեսնում եմ իշխանության ձեռագիրը, ինչպես են՝ մյուս երկուսի հետ աշխատում: Եւ արդեն նախադրյալներ կան, որ միգուցե այս չորսի ճանապարհը շատ երկար չլինի, եթե, իհարկե Սերժ Սարգսյանի իշխանությունը անմիջապես չկործանվի, այս տարբերակն էլ կա»:

Հարցին՝ որքանով է վերջին տարբերակն իրատեսական, պարոն Եղիազարյանն ասաց. «Ուշադիր զննեք՝ մկնիկն արդեն իրեն կախել է, սառնարանում է կախել, որովհետեւ ուտելու բան չկա: Ցանկացած քաղաքացի իր ընտանեկան բյուջեի վատթարացումը զգում է, վերջին երեք ամիսներին ավելի է վատացել ժողովրդի վիճակը»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ իշխանությունները սարսափած են քառյակի համատեղ գործունեությունից. «Երբ որ ցույց տվեցին Յանուկովիչի ոսկե զուգարանները, իրենք գնացին սեփական ոսկե զուգարանները սկսեցին փոխել»:

ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ ինքը ևս դրական է համարում ընթացող բանակցությունները.«Սրանով ավելի կհստակեցվի ընդդիմադիր դաշտի լղոզվածությունը, և հասարակության, ընդդիմադիր դաշտի եւ իշխանությունների համար պարզ կլինի՝ ով ով է, ու ով ինչի համար է միավորվում… սա առաջընթաց է մեր քաղաքական դաշտում: Ընդդիմությունն ու իշխանությունը մի ամբողջություն են, սա առողջացնում է իշխանական ամբողջ համակարգը»:

Չհամաձայնեց պարոն Եղիազարյանը ու ասաց, որ իշխանություններին առողջացնել հնարավոր չէ, որովհետեւ. «Անհույս հիվանդ է: Կարելի է առողջացնել թեթեւ մրսածություն ունեցող իշխանությանը»:

Պարոն Ալեքսանյանն էլ հակադարձեց. «Այն համակարգը, որն այսօր առկա է Հայաստանում, ներդրվել է դեռևս 1990-ականներին: Կա հասարակական դժգոհություն, բայց չպետք է դա օգտագործել կուսակցական շահերի համար: Համակարգը պետք է առողջացվի, վարչապետին փոխելով որևէ բան չի փոխվի երկրում: Ես չեմ ասում, որ ամեն ինչ լավ է, բայց ձեռնարկված քայլերը, պետք է նկատել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31