Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արքմենիկ Նիկողոսյան. «Թուրքերի առաջնահերթ խնդիրը իրենց ստեղծածը աշխարհին ներկայացնելն է»

Մարտ 15,2014 13:25

«Հայերի շահարկումները եղեռնի վերաբերյալ լացուկոծի և ողբի սահմաններում են»,- այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Իր խոսքով` եղեռնի ճանաչման տեսանկյունից միշտ օրինակ բերում են հրեաներին, բայց հրեաների մեծագույն քարոզչական զենքը միշտ եղել է  մշակույթը, արվեստը և մասնավորապես՝ գրականությունը: «Երբ ասում ենք  եղեռնի գրականություն, ընկալում ենք այն տեսարանները, որոնք գրականության մեջ արտացոլում են՝ կոտորածը, ջարդը, տեղահանությունը: Սրանք ֆետիշացվում են ինչ-որ  տեղ՝ հալածյալ ժողովրդի կերպար ստեղծելու միտումով»,- ասաց գրականագետը:

Եղեռնի պատկերումը գրականության մեջ չի նշանակում զուտ ջարդերի տեսարան, հատկապես 1920-30ական թվականներին Եղեռն վերապրած շատ գրողներ Եղեռնը պատկերելու մեկ այլ ձև են գտել: «Հակոբ Մնձուրին լավագույնն է պատկերել Եղեռնը՝ որպես եղելություն՝ տալով այն խաղաղ պատկերը, որ կար  Եղեռնից առաջ: Սա ավելի էր խորացնում ցավը այդ  տեսակ կենցաղային իրողությունը կորցնելուց հետո»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

Հայտնի փաստ է, որ թուրք մտավորական Օրհամ Փամուկը չի բնակվում Թուրքիայում՝ իր արտահայտած կարծիքների պատճառով: Սա ձևավորվում է կարծիք, որ Թուրքիայում կա վատ վերաբերմունք Օրհամ Փամուկի հանդեպ, սակայն գրականագետի խոսքով` թուրքական իշխանություններն ունեն գրական ֆոնդեր, որոնք, արգելելով Փամուկի գործերը, միևնույն ժամանակ ֆինանսավորում են, որ իրենց գրքերը տարածվեն և թարգմանվեն աշխարհով մեկ, անգամ՝ Հայաստանում:

Գրականագետն առաջարկեց ոչ թե ուրիշի՝ Եղեռնի վերաբերյալ գործերը թարգմանել հայերեն, այլ մեր գրքերը թարգմանել օտար լեզվով և տարածել աշխարհով մեկ. «Սա քարոզչական շատ նուրբ հնարք է: Երբ լսում ենք, թե  աշխարհում մեկը գրել է Եղեռնի մասին, էլ չենք հարցնում, թե դա գեղարվեստական տեսանկյունից բարձրարժեք գործ է, թե ընդհարապես գործ չէ, անմիջապես գումարներ ենք հատկացնում, թարգմանում ենք հայերեն և ներկայացնում մեր ընթերցողներին: Իսկ թե՛ հրեաների, թե՛ թուրքերի առաջնահերթ խնդիրը իրենց ստեղծածը աշխարհին ներկայացնելն է, այս առումով մենք ոչինչ չենք անում»:

Գրականագետի կարծիքով` պետք է սահմանվեն հատուկ գրականության մրցանակներ, որպեսզի գրողները, որևէ հայտնի գրական մրցանակ ստնալով, աշխարհում ճանաչվեն, իսկ ճանաչվելով էլ՝ իրենց գրականությունը  առաջ մղեն:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31