ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-19-ը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը:
Վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով` «Միջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով: Նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:
ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն