Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խարկովի բախումների հետևանքով երկու հոգի մահացել է, 30 հոգի՝ ձերբակալվել

Մարտ 15,2014 12:14

Ուկրաինայի ազգայնականների և ռուսամետ ակտիվիստների միջև մարտի 14-ի լույս 15-ի գիշերը Խարկովում բախումներ են տեղի ունեցել: Երկու հոգի կրակոցներից մահացել է: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ բախումներին մասնակցած 30 հոգի ձերբակալվել է:

«Խարկովում ծայրահեղականների գիշերվա կրակոցների արդյունքը: Առավոտյան իրավիճակը խաղաղվել է: Բախման վայրում աշխատում են իրավապահները: Երկու կողմերից մոտ 30 հոգի ձերբակալվել է: Երկու հոգի սպանվել է, մի քանի հոգի վիրավորվել են, այդ թվում՝ ծանր վիրավորված է մեկ ոստիկան», – գրել է Ավակովը Ֆեյսբուքի իր էջում:

Լրատվամիջոցները նշում են, որ Ուկրաինայի կողմից ձերբակալվածները «Ուկրաինայի պատրիոտներ» կազմակերպության անդամներն են, որը մտնում է «Պռավիյ Սեկտոր» աջ ծայրահեղական խմբավորման մեջ:

Ուկրաինացի ազգայնականների և ռուսամետների միջև առճակատումը Խարկովում սկսվել է մարտի 14-ին, երբ ռուսամետ ակտիվիստները կոտրել են միկրոավտոբուսի ապակիները, որտեղ ենթադրաբար գտնվում էին ազգայնականները: Ավտոբուսը սկսել է շարժվել և ճանապարհին ռուսամետներից մեկին տակն է գցել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31