Ուկրաինան և Եվրամիությունը Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կստորագրեն մարտի 21-ին, շաբաթ օրը հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Փոխանցում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով ուկրաինական «Ինտերֆաքս»-ին:
Յացենյուկի ասելով՝ պայմանագիրի մի մասը ստորագրելու ժամկետը նա ձեռք է բերել ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ բանակցությունների արդյունքում:
Համաձայնագրի տնտեսական մասը ստորագրելու օրը դեռ հայտնի չէ: Յացենյուկն ասել է, որ այն կստորագրվի լրացուցիչ խորհրդատվությունից հետո, որի ընթացքում կքննարկվեն պայմանագրի հետևանքով Ուկրաինայի արևելքում բիզնեսի վրա հնարավոր բացասական ազդեցությունները և Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող գործարարների հարցը:
Ուկրաինայի նախկին իշխանությունները ԵՄ Ասոցացման պայմանագիրը պետք է ստորագրեին 2013թ. նոյեմբերին: Սակայն Վլինյուսի գագաթնաժողովում Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտնեց, որ հետաձգում են պայմանագրի ստորագրումը, ինչը մեծ դժգոհություն առաջցրեց Կիևում, և երեք ամիս տևած ցույցերից ու բախումներից հետո Յանուկովիչի իշխանությունն ի վերջո տապալվեց:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Լուսանկարը՝ Pascal Rossignol / Reuters