Լրահոս
Օրվա լրահոսը

Հիստերիկ վիճակ. «Հրապարակ»

Մարտ 15,2014 11:28

Չնայած ընդդիմության ճամբարում խառնաշփոթ է, եւ 10 հոգով 15 երգ են երգում, սակայն պետք է արձանագրել, որ Ծառուկյանի նախաձեռնած հանդիպումները բավականին աշխուժություն են մտցրել քաղաքական դաշտում: Եվ պառակտված ու հեղինակազրկված կուսակցությունների ռեաբիլիտացիայի շանս է առաջացել: Պետք չէ կասկածել, որ կուսակցությունների գործունեությունից, թվում է, վերջնականապես հիասթափված քաղաքացին ուշադիր հետեւում է այդ գործընթացներին եւ պատրաստ է կրկին վստահել ու հավատալ, եթե ոչ իշխանական ուժերն իրենց մեջ ուժ գտնեն եւ նորանան: Եթե համախմբվեն ու իրենց ետեւից գնացող ժողովրդին հստակ ծրագիր առաջարկեն, քայլերի իրականանալի հաջորդականություն:

Թերեւս սա գիտակցում է նաեւ իշխող մեծամասնությունը, որը եւս ուշիուշով հետեւում է պրոցեսներին եւ չնայած թվացյալ անտարբերությանը, լավ էլ անհանգստացած է: Թեպետ Գալուստ Սահակյանի աչալուրջ հսկողության ներքո ՀՀԿ «սահմանապահները» հեգնում ու հումորի են վերածում ոչ իշխանականների միասնության ձգտումները, միեւնույն է՝ նրանց հիստերիան անզեն աչքով նկատելի է: Մի բան պարզ է, որ ներքին տագնապ կա, եւ իշխանությունը հասկանում է, որ օր օրի սպառում է հասարակության վստահության վերջին ռեսուրսները:

 Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31