Արդեն արդեն վեց օր է, ինչ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Իսպանիայի, Թուրքիայի, Մոլդովայի և Ռումինիայի 24 երիտասարդներ Երևանում բացահայտում են արդյունավետ առաջնորդության գաղտնիքները՝ «Սովորել, Ներգրավել, Առաջնորդել» դասընթացի շրջանակներում:
Դասընթացի մասնակիցները հիմնականում երիտասարդական կազմակերպությունների ակտիվիտներ և կամավորներ են, ովքեր վերջին օրերի ընթացքում տարբեր առաջադրանքների, խմբակային միջոցառումների և քննարկումների օգնությամբ հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց ինքնագնահատականը, զարգացնել իրենց ունակությունները, որպես երիտասարդ առաջնորդներ, և լուծումներ առաջարկել երիտասարդների շրջանում գործազրկության հաղթահարման վերաբերյալ:
Դասընթացի վերջին երկու օրերի ընթացքում մասնակիցները պատրաստվում են նաև նկարահանել ֆիլմ, որտեղ կներկայացնեն իրենց սեփական մտահղացումները շաբաթվա ընթացքում քննարկված թեմաների շուրջ:
Ծրագրի նպատակն է համալրել երիտասարդներին այնպիսի հմտություններով և գիտելիքներով, որպեսզի նրանք վստահ և գիտակցված կերպով գործեն թե որպես երիտասարդական կառույցների անդամներ, և թե որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
«Սովորել, Ներգրավել, Առաջնորդել» դասընթացը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Երիտասարդությունը Շարժման մեջ» (Youth in Action) ծրագրի շրջանակներում և իրականացվում է «Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության ջանքերով։ Դասընթացն սկսվել է մարտի 9-ին և կտևի մինչև մարտի 17-ը:
Սույն ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ: Սույն հրապարակումն արտահայտում է միայն հեղինակի տեսակետը և Եվրոպական Խորհուրդը չի կարող որևէ կերպ պատասխանատվություն կրել հրապարակման բովանդակության համար:
«Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation)