Լրահոս
Օրվա լրահոսը

Երևի թե Սերժ Սարգսյանի զգոնությունն են բթացնում. «Ժամանակ»

Մարտ 15,2014 10:19

ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից հետո «Ժառանգության» հետ հանդիպմանը, այսպես ասած, նույն սխալը չկրկնվեց, և Րաֆֆի Հովհաննիսյանը չհայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց են քննարկել: Կա՛մ ԲՀԿ-ն նման հայտարարություն թույլ չէր տվել, համաձայնություն չէր տվել նման հայտարարության, կա՛մ էլ «Ժառանգությունը» ՀԱԿ-ի փորձով դաս էր քաղել ու նախընտրել էր չասել մի բան, որը հետո ԲՀԿ-ն բավական կոշտ և այսպես ասած` թելադրող տոնով հերքելու էր և «Ժառանգությանը» դնելու էր անհարմար վիճակի մեջ, ինչպես որ ՀԱԿ-ին էր դրել:
Այսօր զուտ արարողակարգային տրամաբանությունից ելնելով հետաքրքրական է, թե ինչ հանդիպումներ կլինեն հետո: Հետո պետք է որ լինեն ՀԱԿ-ՀՅԴ, ՀԱԿ-«Ժառանգություն» և ՀՅԴ-«Ժառանգություն» հանդիպումներ: Թեև կլինեն, թե ոչ` դա ոչ մի էական նշանակություն չունի: Եվ սրա լավագույն վկայությունն այն է, որ երեկ քառյակը խորհրդարանում կրկին քննարկել է կառավարության անվստահության հարցում համաձայնության գալու հեռանկարը և կրկին չի եկել ոչ մի պայմանավորվածության:

Ամենայն հավանականությամբ Ծառուկյանի հետ հանդիպումներում ինչ-որ չհասկացված մի բան մնում է, հակառակ դեպքում նման դեմ առ դեմ երկխոսություններից հետո գոնե կառավարության հրաժարականի շուրջ համաձայնությունը պետք է որ լիովին մատչելի լիներ չորս ուժերին: Սակայն, ըստ էության, չպետք է բացառել նաև շատ հնարամիտ մարտավարությունը, ըստ որի` ձևացնելով որ ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել կառավարության պաշտոնանկության հարցում, չորս ուժերը երևի թե Սերժ Սարգսյանի զգոնությունն են բթացնում և նրա պաշտոնանկության հարցում են պայմանավորվում:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31