Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրիլ արած (խորոված) բանջարեղեն

Մարտ 15,2014 14:00

Ավելի պարզ բան, քան այս ուտեստը պատրաստելը՝ դժվար է մտածել, սակայն ինչպես ասում են՝ ամեն հանճարեղ բան պարզ է:

Միայն թե այս անմահական ուտեստը պատրաստելու համար մեկ կարեւոր պայման կա՝ դուք պետք է ունենաք «գրիլ-թավա»: Բարեբախտաբար, հիմա այսպիսի թավաներ վաճառում են ամենուր: Մի ափսոսացեք գումարը, գնեք այդ թավայից, եւ այն ձեզ սիրով եւ օգտակարությամբ կծառայի: Դե, իհարկե, այս նույն բանը կարող եք պատրաստել նաեւ բաց կրակի՝ մանղալի վրա, եթե կտրատած բանջարեղենը դնեք ձկան համար նախատեսված ցանցի մեջ, սակայն դա ավելի ժամանակատար եւ հոգսաշատ է:

Անհրաժեշտ մթերքները

2-3 սմբուկ
2-3 դդմիկ
2-3 կարմիր պղպեղ
2-3 գլուխ սոխ
4-5 պճեղ սխտոր
1 մեծ կիտրոն
Ձիթապտղի յուղ
Բալզամիկ քացախ
Կանաչի
Աղ
Պղպեղ
Չորացրած ուրց

Պատրաստման եղանակը
Սմբուկը, դդմիկը, պղպեղը լավ լվացեք, հավասարաչափ կտրատեք՝ 0,5-1 սմ լայնությամբ: Սոխը մաքրեք եւ կտրատեք շրջանակաձեւ, սխտորը մաքրեք, մի կտրատեք: Կարելի է նաեւ սունկ ավելացնել այս բաղադրատոմսին, այդ դեպքում սունկն էլ երկայնակի շերտատեք:
Շատ լավ տաքացրած գրիլ թավայի վրա առանց որեւէ յուղի եւ ձեթի, չոր վիճակում շարեք կտրատած բանջարեղենները, մեկ-երկու րոպե հետո շուռ տվեք՝ հակառակ կողմից էլ խորովեք: Եթե ժամանակ եւ ցանկություն ունենաք՝ կարող եք գեղեցիկ վանդակներ ստանալ ձեր բանջարեղենի վրա՝ մեկ լայնքով, մեկ երկայնքով դնելով թավայի մեջ:

 

banjar-3Վերցրեք խորը ափսե, արդեն պատրաստ բանջարեղենները լցրեք ափսեի մեջ, մինչեւ մյուսները կպատրաստվեն: Շերտ-շերտ աղ, պղպեղ, կտրատած կանաչի եւ ձիթապտղի յուղ լցրեք: Երբ ամբողջ բանջարեղենը խորովված կլինի, ավելացրեք կտրատած լիմոնը, լավ խառնեք, կրկին մի քիչ ձիթապտղի յուղ  եւ երկու-երեք ճաշի գդալ բալզամիկ քացախ ավելացրեք:

banjar_02

Այս ուտեստը ինչպես ինքն իրենով է չափազանց համեղ, այնպես էլ հրաշալի խավարտ կարող է լինել բիֆշտեքսի, խորոված ձկան, լանգետի համար: Իսկ մեկ օր անց այն է՛լ ավելի համեղ է լինում, եւ կարելի է մատուցել սեւ հացի վրա դրված:

Բարի ախորժակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31