Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պոլիտբյուրոյի» որոշումներով

Մարտ 15,2014 13:45

1921 թվականին, երբ Լենինն արդեն ծանր հիվանդ էր, եւ նրա ավելի երիտասարդ զինակիցները ամեն ինչ անում էին, որպեսզի նա մեկուսացվի տեղեկատվական տարբեր աղբյուրներից (իբր` որպեսզի առաջնորդը չհուզվի անցանկալի լուրերից), նրան մի պահ հաջողվել էր լսել ռադիոհաղորդումներ` հասկանալու համար, թե ինչ է կատարվում աշխարհում եւ սեփական երկրում: Ո՞ր տեղեկատվական աղբյուրին էր նա հավատում` համարելով անաչառ: Իհարկե, BBC-ին:

1999 թվականին ես այնտեղ, ինչպես նաեւ «Գարդիան» (նույնպես, իմ կարծիքով, շատ սոլիդ) թերթում մի քանի օր անցկացրեցի եւ շատ տպավորվեցի: Հաճելի է, որ այսօր էլ BBC-ն պահպանել է իր նշաձողը ու Ուկրաինայի խնդրում չի փորձում կատաղի, կապը կտրած քարոզչությամբ լվանալ մարդկանց ուղեղները: Ինչպես որ դա անում են ռուսաստանյան համապետական ալիքները, որոնց ոչ միայն ռուս, այլեւ հայ լյումպենը անվերապահորեն հավատում է: Նույնատիպ քարոզչությամբ զբաղվում են նաեւ արեւմտյան լրատվամիջոցները (այդ թվում՝ CNN-ը)` ավելի նուրբ եւ պրոֆեսիոնալ ձեւերով: Տարբերությունն այն է, որ Արեւմուտքում շարքային քաղաքացիները, տեղեկատվություն սպառողներն ավելի ազատ, անկաշկանդ են մտածում՝ թե՛ քաղաքական գործիչների եւ թե՛ լրագրողների ասածներին վերաբերվում են լուրջ վերապահումներով:

Ակնհայտ է, որ ռուսաստանյան հեռուստաալիքների քարոզչությունը համակարգում է ինչ-որ, պայմանականորեն ասած, «պոլիտբյուրո», որը տալիս է հիմնական ուղղությունները, թե ում վրա է պետք այս պահին հարձակում գործել, մրոտել եւ այլն: «Պոլիտբյուրոն», հավանաբար, գտնվում է Կրեմլում: Նույն մոդելը գործում էր նաեւ Հայաստանում` Քոչարյանի ժամանակ: Հիմա հեռուստաընկերությունների վրա ճնշումն էապես նվազել է, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես բացակայում է:

Բայց հետաքրքիր է, որ այժմ նույն աշխատաոճը երբեմն որդեգրում են «ոչ իշխանական ուժերը»: Թե ինչու է այդպես՝ չգիտեմ: Գուցե նախորդ` «նախագահական» պոլիտբյուրոյի որոշ անդամներ հիմա տեղափոխվել են «ոչ իշխանական ուժեր»: Համենայնդեպս, հիմա էլ թիրախներն ընտրվում են համակարգված. եթե մի «ոչ իշխանական» լրատվամիջոց «քլնգում է» որեւէ մեկին, ապա մնացածները գրեթե նույն բառերով կրկնում են նույն «քլնգոցը»: Ճիշտ է, դրա մեջ էլ մի արտառոց բան չկա:

Ավելի արտառոց է, երբ հիշյալ կուսակցություններն իրենց անդամներին ուղարկում են այլ լրատվամիջոցների մոտ` ցույցեր անելու: Այդպիսի ցույցեր են երեկ անցկացվել «Հայկական ժամանակ»-ի եւ «Առաջին լրատվական»-ի մոտ` լրատվամիջոցներ, որոնց շատ հրապարակումներ ինձ էլ դուր չեն գալիս, եւ որոնց քաղաքական գիծը ես չեմ կիսում: Բայց ո՞ւմ մտքով է անցել «բանավիճել» նրանց հետ այս մեթոդներով:
Այդպես մի՛ արեք, սիրելի «ոչ իշխանականներ» ջան: Չէ՞ որ դուք նաեւ ժողովրդավարության համար եք պայքարում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (42)

Պատասխանել

  1. Aveti says:

    Իրականում «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ » ծրագիրն իրականացվում է Հայաստանում՝ հայ իշխանավորների ձեռքով, ․․Ագռեսիվ ․ՊՈԻՏԻՆԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ․․․․․․․․․․․․․․․․․․․ ՈԴ քաղաքացիության մասին նոր օրենքը զտելու է «լավերին», իսկ Հայաստանում մնալու են անճարները….սա է ՊՈԻՏԻՆԻԶՄԻ ՊԼԱՆՆԵՐԸ․․․․

  2. Hayk says:

    Наши СМИ тоже с утра до вечера промывают мозги! Используют самые грязные методы: например пишут заглавие “Народ Арцаха против……”, и только в конце статьи выясняется, что это всего 6 человек((((! Или выборочно все цитируют никому неизвестного “политолога”,который сказал 2 слова против ОПРЕДЕЛЕННОГО человека! Одна эл. газета каждый божий день пишет только гадости с фотоснимками(может открыть галерею),! И в основном –все плохое,как будто в нашей стране ничего хорошего нет! Или из обыкновенного хулигана и бандита создают образ “героя” ,который якобы борется за демократию!! Под прикрытием “свободы слова”, напечатают всякие гадости,вывешивают ярлыки,высмеивают людей! Так что,ув. г. Абраамян,не удивляйтесь “новым методам”!! Что посеешь, то и пожнешь! Успокаивает только то, что СМИ абсолютно не выражают настроение людей!

    • Հրանտ Պապիկյան says:

      Воистину!!

    • Արսեն says:

      Անմիջապես երևում է, որ չես հասկացել ինչ նպատակի է ծառայում խոսքի ազատությունը..))).. Խոսքի ազատությունը միջոց է՝ բռունցքի ազատությունից խուսափելու համար։ Ձև, որը հնարվորություն է տալիս համախմբվել այն մարդկանց, որոնք քո նման են մտածում, ունեն նույն ցանկությունները և նպատակները։ Համոզել (խոսքով) այն մարդկանց, որոնք այնքան էլ քո նման չեն մտածում ( կամ ընդհանրապես չեն մտածում..)))..), որ միանան քեզ իրագործելու համար խոսքի ազատության նպատակը՝ ընտրության ազատությունը։
      Ընտրության ազատությունը միջոց է, Մարտի 1-երի, Մայդանների, Թունիսյան և Եգիպտական դեպքերի անհրաժեշտությունից խուսափելու համար։
      Ընտրության իրավունքի առկայության դեպքում,՝ խոսքի ազատությունը՝ պատասխանատվություն է, քո յուրաքանչյուր խոսքի համար, որովհետև քո հակառակորդը ունի ճիշտ նույնպիսի իրավունքներ և հնարավորություններ։
      Ընտրության իրավունքի բացակայության դեպքում խոսքի ազատության իրավունքը վերածվում է, ընդհամենը՝ հայհոյելու իրավունքի, որովհետև, այդ դեպքում խոսքը կարևոր չէ, կարևորը բռունցքն է։
      Что посеешь, то и пожнешь!..)))…
      Եթե ընտրության իրավունք չկա, ինչ ուզում է լինի Պուտինն է փրկիչը Ռուսաց, հավերժ «բարեկամը» հայի և այլն, և այլն… Սերժ էլ եղբայրը նրա կրտսեր՝ հավերժ թագավոր Հայոց…, պետք է խոսքի ազատություն? Իհարկե՝ պետք չի, այն պետք է սահմանափակվի, օրենքներով կարգավորվի, ցենզուրայով լռեցվի… Ինչն էլ արվում է։

      • Hayk says:

        Кстати, про Майдан___ западные журналисты назвали сегодняшний Майдан “Самой большой помойкой мира, где собираются бомжи и спрашивают- “А что дальше??”

        • Արսեն says:

          Ինֆորմացիայի աղբյուրը տուր։

          • Hayk says:

            LA TIMS: Кэрол Уильямс: На смену мятежникам на Майдан пришли бродяги. Почитай еще: NEWSWEEK–Стивен Коэн, 12.03.2014

          • Արսեն says:

            Հիմա բաց. քո հոդվածի ռուսերեն տարբերակը, ամենավերևում, ամսաթվի կողքին, կա Оригинал լինքը, սեղմիր և կարդա հոդվածի օրիգինալ տարբերակը։ Եթե դա անես, այլևս չէս հարցնի ինչով է պրոպագանդան տարբերվում ժուռնալիստիկայից։ ..))..
            Առաջին երեք պարբերությունները թարգմանված են համարյա բառացի, մնացածը ռուսական խմբագրության «մեկնաբանությունն» է..)))…
            Բացի դրանից՝ օրիգինալ հոդվածը շատ ավելի երկար է, եեթե անգլերենը կարդաս՝ կհասկանաս թե ինչու ..))..
            Կարդա նաև նախորդ խմբագրականում քո, «72% французов хотели бы иметь такого президента, как Путин!(Ле Фигаро)!» « «ինֆորմացիային» իմ պատասխանը՝
            https://www.aravot.am/2014/03/14/440389/
            դա ֆրանսիական թերթից էր..))).. ինձ ավելի մատչելի։

  3. Garegin J says:

    Գրիպ,տաքություն…ու մեկ էլ ‘Կենտրոնով’դիտում եմ դհոլչի երիտասարդների, մտածեցի էս երեկվա մեկ այլ հերուստահաղորդման արձագանքն է, երբ մեր ամենաեվրոպական ‘դհոլն’սկսել է ռսերեն չալել:Ասենք դա միշտ էլ այդպես է եղել: Թող դրա մասին մտածեն նրա “խորհրդարանակուսակցական ընկերներնը ու նրա ընտանիքի անդամները: Դե, որ ես էլ չեի ցանկանա նման բան լսել դա փաստ է, քանի որ նման ֆարսի դմմբոցները նաև իմ ականջին են հասնում:Իսկ ես ինձ Հայ եմ համարում ու շատ եմ սիրում մեր այս գեղեցիկ ազգային նվագարանը, բայց այ նրա մարդակերպ տեսակին, մեղմ ասած արհամարում եմ: Հեռուստահաղորդումից հետո տաքությունս էլ ավելի բարձրացավ: Բա լավ ոնց եք ձեզ թույլ տալիս այ սիրելի “դեմոկրատներ” ջան,այ սիրելի “արդարության” ջատագովներ ջան, այ սիրելի «ոչ իշխանականներ» ջան:Նման համեմատություններ քաշել իրարից մի աշխարհ հեռու մարդկանց միջև, սեվն ու սպիտակը, թացն ու չորը իրար խառնել ու էտ բոլորն անել երիտասարդ,հավատում եմ հայրենասեր ջահելների ձեռքով? Ամոթ չի? Հը? Չէք հասկանում որ նորից մարդկանց անորոշ իրավիճակի մեջ եք դնում, թե դուք իրականում ով էք: Էն,որ ճառում էք? Թե էն, որ դհոլ էք դոփում: Մտածեցի սպասեմ վաղվա Առավոտին, հաստատ Արամն արձագանքաց կլինի, ես ել իմ սրտի խոսքը կասեմ: ՈՒրախացա? հոդվածը տեսնելով(կարդալով),չէ, համոզված էի! որ Արամը կգրի,ու դրա համար էլ շնորհակալ եմ ու Առավոտեմ կարդում: Բայց մի քիչ շաատ նրբորեն ես մոտիկացել նյութին, մի քիչ կոշտ ասա, դու էլ քո ու մեր փայ քլնգի էտ ազատատենչներին,որ ոչ պոլիտբյուրո, ոչ էլ օտար դմդմբոցներ Մեր Վաղվա Առավոտի, առողջ անդորը խանգարի:
    Հաստատ Նիկոլը “ցարական լուծը” չի ընդունել, որոշել էք դհոլ տալ? Նա ու նրա նմանները խոսքի պայքարի “սուսերակիրներն են” ու գործերով էլ ապացուցում են!Միգուցե դա ուրիշներին դուր չի գալիս, դա ուրիշ հարց է, բայց մարդուն դատել, խարանել, վարքաբեկել որովհետև քո հետ ինչ-ինչ հարցերում համամիտ չի, այ էտ արդեն մեղմ ասած ավազակապալիտբյուրոյական է, թաթարշանգրիլամոնղոլական է: Դհոլով պատվեք մեկ-մեկու դուք ավելի նման եք Լացակումած Դհոլին ու Երիտասարդներին էլ միք զոմբիացնի, մի որ կզարդնեն էտ թմբիրից ու էտ դհոլները ձեզ համար վզնոց կսարգեն:Հետո էլ կասեք “Խի”
    Merci.

  4. Մարգար Մախսուդյան says:

    == Հիմա հեռուստաընկերությունների վրա ճնշումն էապես նվազել է, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես բացակայում է:==
    Հիմիկվա հեռուստաընկերություններն էնքան ՛՛քաղաքակիրթ՛՛ են, որ արտաքին ճնշման կարիք չունեն, մի փռշտոցն անգամ բավական է, որ դառնան արագ արձագանքման մտրակ ու կարկանդակ, եթե այդպիսին չեն, իսկ եթե նրանցից առնվազն մեկին հաջողվել է դուրս գալ փռշտոցի ազդման գոտուց, ապա դա բնավ էլ ՛՛իմաստուն ու բարի՛՛ իշխանության ձեռքբերումը չէ, այլ ժամանակի՝ նույնիսկ ուշացած հրամայականը:

  5. Hakob says:

    իմ կարծիքով հիմա լրատվություն չկա ընդանրապես: Ամեն մի լրատվության տակ ակընհայտ կամ թաքուն պրոպագանդա է նստած:
    Նունը նաև Արամի հոդվածներն են: առաջին հայացքից “կենտրոկնական” դիրք է պահպանում: սակայն իրականում թաքուն սրսկում է ատելություն ամեն մի ազգայինի հանդեպ: Ատելություն ազգային ազատագրական պայքարի հանդեպ:
    ՏԵսեք, կարծես թե ինչ որ մի “անշառ” արտահայտություն է – BBC -ի մասին: Սա ուղղված է այն կարդացողների այն մասի ենթագիտագցությունը լվալու համար, որվքեր
    1. անգլերեն չեն կարդում,
    2. ըհդանրապես խաբար չեն, թե ինչ է կատարվում այդ “արևմուտք” կոչվող դժոխքում:

    Ինձ ուղղակի մեծ հիացմունք է պատճառում մեր ԺՈՂՈՎՈՒՐԴԸ: մեր ժողովուրդը իսկապես շատ խոհեմ է, իմաստուն ու թքած ունի բոլոր տեսակի պրապագանդիստաակն հնարքների վրա: Ու փառք Աստծո, որ մեր ժողովուրդը ուղղակի կապի մեջ է Ռուսաստանի հետ որ շատ լավ գիտի, թե ով է մեր իսկական ԲԱՐԵԿԱՄԸ:

    • Արսեն says:

      Քո հիացմունքը բնական է։ Խոհեմ կալանավորը ցանկացած կլյուչնիկի մոտ հիացմունք է առաջացնում։ Բայց այն կալանավորը, որ գիշեր-ցերեկ ազատության մասին չի երազում, մեխով բետոնի պատը չի քանդում, և փախչելու փորձ երբեք չի անում՝ ազատության արժանի չէ։

      • Հրանտ Պապիկյան says:

        Արսեն, ազատության արժանի է միայն այն կալանավորը, որը հասկանում է թե ինչու է բանտարկված, հետևություններ է անում` պատրաստվելով ավելի ճիշտ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ անցկացնելու իր կյանքը` կալանքի ավարտից հետո:
        Իսկ մեխով պատ քանդողները դեռ բարոյապես պատրաստ չեն ազատության: Նրանց նմանները ազատությունը պատկերացնում են սանձարձակության, ամենաթողության, բարոյական ՎԵՏՈների անպատիժ ոտնահարման իրավունքի ձևով` իրականում միայն վնաս տալով ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ գաղափարին` արժեզրկելով և իմաստազրկելով այն…

        • Hakob says:

          Շնորհակալ եմ- Հրանտ Պապիկյան:

        • Արսեն says:

          Դա բանտապետի տեսակետն էր։ Ցանկացած բանտապետ, որպեսզի ինքն իրեն միայն բանտապետ (իմա՝ ռեժիմի սպասարկուի բութ ճնշման գործիք) չհամարի, «ինքնաազնվացնում» է իրեն, իրեն վերագրելով «դաստիրակչական» ֆունկցիաներ։
          «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ անցկացնելու իր կյանքը` կալանքի ավարտից հետո…»
          Ում տեսակետից արդյունավետ? Պուտինի, Սերժի, Լֆիկի,Hakob-ի թե Հրանտ Պապիկյանի?
          Բանտապետի հետ համագործակցելով՝ ազատության չեն ձգտում, լավագույն դեպքում կստանաս ավելի ընդարձակ և հարմարավետ բանտախուց։
          Դու առաջարկում ես բանտարկյալին «ազատ» թողնել, միայն այն դեպքում երբ կոտրված են նրա դիմադրության բոլոր ռեսուրսները։ Այսինքն այն ժամանակ երբ ազատությունը նրան պետք չէ
          «միայն վնաս տալով ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ գաղափարին` արժեզրկելով և իմաստազրկելով այն…» ևս մեկ անգամ, ում տեսակետից ԱԶԱՏՈՒԹՅԱՆ?
          Կարող էի այսքանը չգրել..))).. ընդհամենը պատասխանիր, ինչ է, քո տեսակետից ազատությունը?
          Ազատ է արդյոք մարդը Հայաստանում? Ռուսաստանում? Եվրոպայում? Ամերիկայում? Չինաստանում? Տայլանդում?
          Որոնք են տարբերությունները?

          • Հրանտ Պապիկյան says:

            Արսենին, Գալուստին, և այլ “ազատատենչներին”`
            Սա ոչ թե բանտապետի, այլ նախկին կալանավորի կարծիքն էր, տղաներ ջան: Այո, բացի շատ ու շատ բաներից, դա էլ է անցել գլխովս: Կյանք է, պատահում է…
            Ասեմ, որ Ձեր նման շաղակրատողներին իսկի եվրոպայի բանտերում չեն սիրում, ուր մնաց մեր մոտ: Չեմ ուզում երկարացնեմ, թե չէ անհամություն կստացվի, բայց մի խոսեք բաների մասին, ինչից ամենևին չեք հասկանում: Ախր Դուք ինչ գիտեք, թե փորձություններն ու զրկանքը ինչ է… ինտերնետում եք հա՞ կարդացել)))))))

          • Արսեն says:

            Հրանտ Պապիկյանին, նախկին կալանավոր լինելը դեռ երաշխիք չէ, որ դու բաբտապետ չես։ Ընդհակառակը, դու դու դուրս չես եկել «կալանավոր- բանտապետ» հոգեբանությունից, շատ ավելի հավանական է, որ դու դառնաս «բանտապետ», քան ազատ մարդ։ Մանավանդ եթե, ըստ քո խորհրդի,«հասկացել» ես թե ինչու ես բանտարկված, «հետևություններ» ես արեր, համագործակցել ես բանտի «ադմինիստրացիայի» հետ, և հիմա կյսնքդ անցկանում ես ավելի ճիշտ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ..)))..
            Հարցեր։
            Ինչի համար էիր «դատապարտվել»?
            «Հասկացել» ես?
            Համագործակցել ես?
            «Հետևություններ» արել ես?
            Պատրաստվել ես կյանքդ անցկացնել ավելի «Արդյունավետ»? ..)))..
            Մեխով «պատը» քերել ես?
            Փախնելու փորձ արել ես?

          • Հրանտ Պապիկյան says:

            Արսեն. այնպիսի տպավորություն է, որ մանուկ տարիքում երազել ես հեծանիվ ունենալ, բայց այդպես էլ չես ունեցել…
            Եթե իրոք հետաքրքիր է` կալանավորվել էի գեներալի ծնկներին կրակելու համար` հանցավոր հրամանը կատարելուց խուսափելու համար: Լավ հասկացել եմ, որ օրենքով չեմ գործել, հետևաբար պատերը մեխով չեմ փորել, այլ ժամանակը օգտագործել եմ օրենքները ուսումնասիրելու և դատին արժանավայել պատրաստվելու համար: Հրաժարվել եմ դատապաշտպանից, ապացուցել եմ, որ գործել եմ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, և ի վերջո տարի ու կես տևած կալանքից հետո ազատ եմ արձակվել հենց դատարանի դահլիճից:
            Այդ ընթացքում գեներալի մերձավոր շրջապատի ջանքերով ենթարկվել եմ բազմաթիվ ճնշումների, տեղը տեղին “քլնգվել” եմ մեր “ազատ” մամուլի կողմից, բայց հավատացել եմ, որ արդարությունը կգերակայի…..
            Դու շատ հարցեր տալու սովորույթ ունես, մի քանիսին էլ դու պատասխանիր`
            _Ինչ կանեիր նույն իրավիճակում?
            _Կգնաիր իմ քայլին, թե կվազեիր թաղայինի մոտ, որ նա իր մոտոցիկլետով սլանա փոխնախարարի հանցավոր պլանները կասեցնելու?
            _Այնուամենայնիվ բանտում հայտնվելով, քեզ տղամարդու պես կպահեիր, թե պատերը կփորփրեիր կամ փախչելու փորձ կկատարեիր?
            Ինչ վերաբերվում է փախչելու փորձին, դրա համար կարող են լինել պայմաններ, որոնց առկայության դեպքում միակ ճիշտ լուծումը դա է: Մնացած դեպքերում ճիշտը մնալ պայքարելն է:
            Այնպես որ դու ոչ թե բանտից կփախչեիր, այլ հենց սկզբից` երբ հանուն ինչ որ բանի, փորձության գնալու անհրաժեշտություն ծագեր: Բանտից փախչելը տղամարդու գործ է, և պետք չէ քեզ կինոյի տղու տեղը դնես` Դու ընդամենը այսօր ՀԱՅՐԵՆԻՔԻՑԴ ԵՍ ՓԱԽԵԼ, կամ էլ փոքր տարիքում` բակային կռիվներից……

          • Արսեն says:

            Փաստորեն չես «հասկացել», չես համագործակցել, «հետևություւններ» չես արել։ Այսինքն ըստ քո նախորդ գրածի՝ ազատության արժանի չես..)))..
            Լավ է գոնե «դատարան» է եղել, ինչ-որ «արդարության» նման բան արել է։ (եթե դա աներիր ՀԻՄԱ, նույն պայմաններով՝ դժվար քե պրծնեիր)։
            Իսկ Սովետի ԳՈԻԼԱԳԻ միլիոնավոր «հաճախորդների» համար արդարություն չի եղել, դու քո վեերևի գրածով և այսորվա Պուտինասիրրությամբ, այդ բոլորի պատասխանատվությունը վերցրիր քո վրա..))..
            Պատասխանեմ քո հարցերին.
            1.Առաջին. ես երբեք կամավոր բանակ չէի գնա (ստիպողաբար կամ «օրենքով» գնացել եմ Սովետի բանակ, այնքան լավ էի յոււրացրել «բռունցքով հարցեր լուծելը», որ մի երկու տարի էլ պետք եղավ, որ նույնիսկ Հայաստանի պայմաններում հասկանամ, որ այդպես չի կարելի։ Հետո նույնը կրկնվեց երկրոդ անգամ, երբ Ֆրանսիա էի եկել, պարզվեց, որ Հայաստանի պայմաններոււմ «նորմալ մարդը» այտեղ գազան է, բռունցքը բացարձակապես չի ացնում… մի 3 տարի պետք եկավ մինչև ընդունեմ…)։
            2. Ւմ ինչին է պետք վազել Հայկական թաղայինի մոտ, որ նա իր մոտոցիկլետով սլանա Հայաստանի փոխնախարարի հանցավոր պլանները կասեցնելու?..)))..
            ԵՎ Հայկական թաղայինը, և նրա մոտոցիկլետը, փոխնարարը ու նրա հանցավոր պլանները ինձ համար հիմա մղձավանջային երազ է, Քեզ էլ եմ նույնը ցանկանում ..))..
            3. Տիպիկ սովետական հարց ես տվել՝… եթե այնուամենայնիվ բանտում հայտնվեիր…))).. Ֆրանսիայում «այնուամենայնիվ» բանտում չեն հայտնվում, «այնուամենայնիվ» կարող է մնաս ազատության մեզ, եթե ինչ-որ բան ես արել, բայց «այնուամենայնիվ» հայտնվես բանտում…)).. կներես, չեմ հավատում…)))..
            Իսկ բանտից ես փախել եմ (ընտանիքով հանդերձ), Սովետական Միություն կոչվող բանտից, որը «սահուն» վերածվեց ՛՛Հայաստանի Հանրապետություն՛՛ անվանվող բանտ, և որը պատրաստվում է տրանսֆորմացվել ՛՛Մաքսային Միություն՛՛ բանտի։ Քեզ էլ նույնն եմ ցանկանում..)))..
            Ւնչ վերաբերվում է պայքարելուն, Ոկրաինան պայքարեց և հաղթեց, Հայաստանում մարդիկ դեռ «օրհնում են են սհաթը»…))).. (այդ թվոււմ նաև դու), շարունակեք օրհնել… ես հեռվից կնայեմ, սհաթի օրհնանքը վերջում «այնուամենայնիվ» բանտ է տանելու..))))…
            Ես դրա հետ գործ չունեմ։

          • Հրանտ Պապիկյան says:

            Ազնիվ խոսք, ահավոր ձանձրալի և անհետաքրքիր է արդեն դառնում այս ամենը: Որոշեցի մի որոշ ժամանակ ընդհանրապես չմտնել համացանց: Այնտեղ երկար լինելը վնասակար է առողջության համար: Անվերջ կարդալով միևնույն սևեռուն մտքերը, այն էլ այսպիսի քանակով, երբեմն կարող է թվալ, որ իրոք մարդկության մեծ մասը տառապում է կպչուն և սևեռուն մտքերով, կամ ուղղակի խելքը գցել է…
            Բայց եթե մարդ հանկարծ հայտնվի կոմայգու տարածքում, որտեղ շուրջբոլորը գեյեր են, նույն կերպ կարող է սարսափահար մտածել, որ ողջ աշխարհը համասեռամոլ է դարձել, կամ տեսնելով Ծերեթելիի անկյունում վխտացող անբարոյականների բազմությունը, կարծել թե բոլոր կանայք ծախու են…
            Բայց փառք աստծո դա այդպես չէ, այդ բոլորը ընդամենը ՎԱՅՐԵՐ են, որտեղ “նմանը զնմանի հետ” կուտակումներ են առաջանում` բարեբախտաբար ամենևին չարտացոլելով բուն հասրակության իրական պատկերը:
            Նույնպիսի մի կուտակման վայր է դարձել համացանցը` պարարտ հող ստեղծելով ինքնահաստատման պակաս ունեցող և Ֆեյք-ի հոգեբանությամբ օգտատերերի կուտակման համար: Ամենևին չեմ ուզում վիրավորած լինեմ իրոք լրատվություն և տեղեկատվություն որոնող և կարդացող, իրենց կարծիքը գրող առողջ մարդկանց, որոնք նույնպես շատ են:
            Սևեռվածներին խորհուրդ եմ տալիս երբեմն ՄԱՔՈՒՐ ՕԴԻ դուրս գալ, և համոզվել, որ մարդկանց մեծ մասը թքած ունի Ձեր մի բաժակ ջրում սարքած փոթորիկների ու “վշտացած” կոմենտների վրա և լիաթոք ապրում են` ամեն մեկը իր չափով և իր հոգսերով…

        • Գալուստ Ենոքյան says:

          Շատ հետաքրքիր է կարդալ Հրանտի, Հակոբի, Հայկի արտահայտած մտքերը…դրանք օգնում ն մտովի վերդառնալ իմ մանկության տարիները երբ, ծնողներս զգուշացնում էին որ դպրոցում ավելորդ բաներ չխոսել, չնայած Ստալինը արդեն չկար…Ակամա միտքս է գալիս Կաֆկայի «Ուղղիչ գաղութը» ստեղծագործությունը…
          Հարգելի Արսեն, կարծում եմ իզուր է փորձել բացատրել ԲԱՆՏԱՊԵՏՆԵՐԻՆ թե ինչ է ազատությունը…նրանք բանտապետի դերում իրենց «Ազատ» են զգում այնքան, որ կարող էն ազատ «կալանավորներին» խոշտանգել, համոզված լինելով որ միակ արդարությունը իրենք կարող են «իրագործել»…նրանք համոզված են որ կալանավորի դերում չեն լինելու…ինչպես դա եղավ գերմանացի նացիստների հետ, ցավոք նույնը չեղավ ստալինյան ճամբարների բանտապետների հետ եվ թերեվս այդ է պատճառը որ նրանց «թոռնիկները» այսօր կարող են ասել քեզ կամ ինձ «ՆԻ ԽԱՄԻ»…

          • Արսեն says:

            Ես հույս ունեմ, որ գոնե կսկսեն ՄՏԱԾԵԼ..)))..

          • Hayk says:

            Это хорошо,что ты книги читаешь(куда нам,убогим), но будет еще лучше, если отныне проследишь за собственными словами! Не получается без оскорблений?? А ты попробуй!

        • Գալուստ Ենոքյան says:

          Հարգելի Հրանտ, Ձեր ասածիից հետեվում է, որ Մեծ Չարենցը եվ նրա նման 20 միլլիոնից ավել կալանավորված Խորհրդային տարիների քաղաքացիներ, որ զոհվեցին ԳՊՈՒ ի նկուղներում, համակենտրոնաման ճամբարներում բոլորն էլ անբարոյական էին, թերէվս գենդերաին հիվանդությամբ էին տառապում…
          Տրամադրությունդ փոխելու համար հիշեցնեմ խորհրդային տարիների «ախպարական» անեկդոտներից մեկը « Աս երկրիս կեսը գող է, մյուս կեսն ալ գող բռնող է, երբեմն,երբեմն տէղէրը կփոխվին…», ցանկանում եմ լավ օր:

          • Galust Yenokyan says:

            Mr. Hayk, sorry for using your enemies language, I’m using my lunch time to answer you. I can understand your attitude towards coward liberal guys like me and Arsen. I could only imagine how you and your type… would have been torturing us in GULAG if you had a chance to do it…You are continuing great traditions of Lenin and Stalin…wish you good lack in defending Soviet style SLAVERY in Armenia and in Russia…in Ukraine you will never win… No Pasaran!

        • ohan says:

          Спасибо, Грант!

  6. Hakob says:

    լիբեռաստենրը Հայաստանում ոչ մի ծիլ չեն կարող աճացնել: նրանց հաջողության համար պետք է առնվազն 2 սերունդ Հայաստանում ցեղասպանել:

  7. Զավեն says:

    Ամնողջ օրը ԲԲՍ Լոնդոն եմ լսում,զուտ անգլերեն լեզվի համար: էտ խեխճերը ամբողջ Ղրիմում մի ուսամետ մարդ չեն ճարում,որ ինտերվյու վերցնեն, նրանց էլ լսելի դարձնեն: Ոնց պտտվոում են բոլորը ՈՒկրանայի և Եվրամիության կողմնակիցներ են:Ես չեմ ասում նրանք օբյեկտիվ չեն, ուղղակի շատ անճար են:

  8. Զավեն says:

    խՆԴՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ ՆԵՐԵԼ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՄ և ՆԿԱՏՈՒՄ-ԻՆՔՍ ԱՄԱՉՈՒՄ:ԱՅՍՈՒՀԵՏ ԿԼԻՆԵՄ ԱՎԵԼԻ ԶԳՈՒՇԱՎՈՐ:

  9. Armen says:

    Զավեն, այդպիսի խեղճ ու կրակ են նաև Արամի հոտվածները ու մեկնաբանությունները: Արամը 1999 մի քանի օրով եղել է BBC ում ու հիմա այդ տպավորության տակ կարողանում է ամեն ինչ Հայաստանից ավելի լավ տեսնել ու զգալ, քան մենք այստեղ Եվրոպայում , ամեն օր իրանց հդտ շփվում ենք ու նաև տարբռր հարցերի շուրջ զրուցում, մեր աշուղնռրից մեկը կասեր. “խելքի աշեցեք”:
    Եթե այս կոմենտարս Արամը չթողնի տպվել,, նկատել եմ, ում գրսծը/խոսքը իրեն ճիշտ ձևով կպնում է, չի տպում , դա մեկնաբանում եմ, նրանով, որ Արամը իվիճակի չէ ճշտին բաց աչքերով նայել, Արամի մոտ նկատում եմ ճշտի նկատմամբ մի տեսակ կոմպլեքս: Արամի այդ պահվածոը կարելի է մռկնաբանել, որ ինչ որ ժամսնակ կյանքում մեծ սխալ կամ սխալներ է թույլ տվել, երես թեքելով ճիշտից, որից հետո մոտը հոգեկան բարդույտ կոմպլեքս է առաջացել

  10. Զավեն says:

    Ընդհանրապես օբյեկտիվություն չի կարղ գոյություն ունենալ այն կողմում,որը գործող անձ է հանդիսանում տվյալ հակամարտությունում:Դա նույնն է թե ինքդ քեզ հետ օբյեկտիվ շախմատ խաղաս-դա անհնար է, եթե շիզոֆրենիկ չես:Իհարկե, դու կարող ես անաչառ հաշվարկել հակառակորդի ամենալավ քայլը և հետո կատարել այն հակառակորդի փոխարեն,բայց միևնույն է տախտակի մի կողմը այդպես էլ կմնա հակառակորդ, իսկ նրան հաղթելու քայլը, քո մտքում:Ասեմ ավելին,ընդհանրապես շատ դժվար է հասնել օբյեկտիվության,նույնիսկ այն դեպքում եթե ընդամենը հետևող ես և չես հանդիսանում պայքարի մասնակից. քանի որ մարդն ունի նախասիրություններ և Ֆոբիաներ և, որպեսզի ոչ ոք, ոչ մեկի նախասարության կամ ֆոբիայի զոհը չդառնա,մարդիկ հնարում են օրենքներ,որոնք պաշտպանում են այս տարբեր նախասիրություններով և ֆոբիաներով մարդկանց:Կոնֆլիկտների լուծումը վերածվում է պրոբլեմի միայն այնտեղ,որտեղ օրենքը չի գործում,կամ գրված է թերի:Շատ թերի է ազգերի ինքնորոշման միջազգային օրենքները,որոնք անընդհատ կոնֆլիկտի մեջ են պետության տարածքային ամբողջականության օրենքների հետ:Մի օրենքը չեզոքացնում է մյուսին և դաշտը հանձնում,մարդկային նախասիրություններին և ֆոբիաներին…իսկ այստեղ օբյեկտիվությունը,ինչպես նշեցի,բացառված է:

  11. Արսեն says:

    Հոդվածի վերաբերյալ։ Չեմ հասկանում ինչից եք դժգուհում? Ունեք միասնական (համենայնդեպս՝ նույն մտածողությամբ) «իշխանություն» և «ընդդիմություն»։ Օլիգարխներ և նրանց շահերի համար «լիբեռաստների» դեմ ցույց անող ժողովուրդ..))).. «Մեծ, հավերժ բարեկամ», և մեծասեր, հավերժասեր և բարեկամասեր ժողովուրդ..))..
    Ժողովրդին ծեծող ոստիկան, և ոստիկան դառնալու համար կաշառք տվող ժողովուրդ ..))))..
    Ես էլ ամառը մի 10 օրով կգամ, մի 1000-1200 € կծախսեմ, Պռոշյանի վրա խորոված կուտեմ, կգնամ Գառնի-Գեղարդ, մի 2 օր Սևանում կլողանամ, Վերնիսաժից մի 2-3 սուվինիր կառնեմ, կգնամ իմ գործին…)))… մինչև… մի 3 տարուց էլի գամ՝ խորոված-Գեղարդ-Սևան-Վերնիսաժ…)))…
    Բոլորս գոհ ենք ու երջանիկ..)))…

  12. Spartak says:

    Չէի ուզում մասնակցել այս անալի խոսակցությանը, բայց այլևս չդիմացա մի քանիսի անտեղյակու թյանը, երբ արտերկրից փորձում են լավատեղյակի կեցվածք ընդունել: BBC ու չգիտեմ ինչ: Էլ չեմ ասում անգրագիտության հեղեղի մասին::Բանն այն է, որ ոչ ոք չի հասկացել Ձեր հրապարակման իմաստը:Կարծում եմ այն պատասխան է թունախնդիր, լավ վճար ակնկալող մի հոդվածագրի:Փակագծերը չեմ բացում, կարող է սխալվում եմ: Կասկածում եմ, որովհետև թույլ պատասխան էր: Պետք չէր սարուձոր ընկնել, կոնկրետ բան պետք է ասվեր:Մի լուսավոր բան չկա այդ կայք էջերում:Արտագաղթի վիզաների մի մասն էլ դրանք են խխփում: Չի կարելի այդ աստիճան վատը տեսնել ու գռեհկաբանությամբ զբաղվել:Իսկ ով ասաց, որ մենք գոհ ենք իշխանութ յուններից, բայց կարծիք հայտնելիս չափի սահմանները պետք է իմանալ:Ես նողկանքով եմ կարդում այդ կայքի հրապարակումները:Երկրի կամ իրենց տիրոջ համար ավելի վատ բան, քան իրենք կանեն, ոչ ոք չի անի:

    • Արսեն says:

      Չէիր ուզոււմ մասնակցել՝ չմասնակցեիր։ Թե չէ, շատ «խոորիմաստ» վերլուծություն գրեցիր… «չբացառելով» որ, սխալվում ես..)))…
      Ինչ պատաասխան? Որ հոդվաածին?
      Հոդվածի տեղը ասա, ես էլ կարդամ և անձամբ որոշեմ՝ պատասխանը ուժեղ էր քե թույլ, կամ պատասխաններ էր արդյոք?
      Թե չէ, ոնց որ քեզ դրել ես սովետական ТАСС-ի տեեղը, ինչ որ բան. էր քննադատում կամ հերքում առանց սկզբնաղբյուրի բովանդակության հետ ծանոթացնելու ..)))..
      Դու քեզ համարում ես «արհեստավարժ»…))))… թող եեսս. որոշեմ դու արհեստավարժ ես, թե ոչ..)))..

  13. MARDAMEK says:

    Երբ Լենինն արդեն ծանր հիվանդ էր» ինտեռնետ գոյություն չուներ. իսկ ինքն անձամբ է ասել որ միայն այդ լուրերին է հավատում , թե հաառակորդի ինֆորմացիան էր վերլուծում. Ավելի ժամանակակից օրինակ, խնդրում եմ .

  14. Spartak says:

    Արսեն, ընթերցանությանդ ու հետաքրքրություններիդ շրջանակներն ընդարձակիր:Գրելուց հետո մի անգամ կարդա՝ նոր հրապարակիր:Յուրաքանչուր մարդ պատասխանատու պետք է լինի գրածի համար և հարգանք ունենա ընթերցողի հանդեպ:

    • Արսեն says:

      Դիտողությունը ընդունեցի։ Հիմա առաջադրածս հարցերին պատասխանիր։

    • Արսեն says:

      Ոնց որ ասոմ են….))))..
      Պատասխսնի բացակյությունը առավել քան խոսուն է…)))..
      Ստիպված եմ քեզ հիշեցնել Աստվածաշնչի խոսքերը. «Մի արհամարիր, որ չարհամարվես» ։..))..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31