Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ ա, էդ ուռոդը չգա» խոսքերի հետքերով. Վարդան Պետրոսյանի փաստաբանը դիմել է քրգործ հարուցելու պահանջով. News.am

Մարտ 15,2014 00:33

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է  Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն մարտի 12-ին կայացած դատական նիստի ժամանակ տուժող Հայկ Հակոբյանի կողմից իր հասցեին վիրավորանք հնչեցնելու դեպքի առթիվ արդարադատության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

«Ւնձ համար անհասկանալի է, որ մասնակցող դատախազը, որին օրենսդրությամբ դրված է պարտականություն քրեորեն պատժելի արարք հայտնաբերելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, նա պարտավոր է գործ հարուցել, կամ դատավորի վարքագիծը, որը չի տարբերակել հանցակազմ պարունակող արարքը զանցանքից եւ փոխարենը միջնորդությամբ հանդես գա դատախազին գործ հարուցելու, դատական նիստի ժամանակ նա նախատում է տուժող Հայկ Հակոբյանին, որ հաջորդ անգամ եթե նա հանցագործություն կատարի, սանկցիա կկիրառի: Մտահոգություն ունեմ, որ եթե դատավորը չի տարբերում հանցագործության հատկանիշներ պարունակող արարքը զանցանքից, ո՞նց է քննելու Վարդան Պետրոսյանի գործը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31