Մինչ ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալիկ Աբրահամյանը հերքում է, թե ճանաչում է նախագահի նախկին թեկնածու, Պարույր Հայրիկյանի մահափորձի մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանին և երբևէ առնչություն է ունեցել նրա հետ, «Առաջին լրատվական»-ին նոր մանրամասներ են հայտնի դառնում այդ գործին նրա անմիջական մասնակցության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մենք արդեն երկու նամակ ենք հրապարակել Վարդան Սեդրակյանի կողմից գրված, որտեղ վերջինս մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են Հայրիկյանի մահափորձը «սարքել իր գլխին», և ինչ առնչություն ունեն դրանում Ալիկ Աբրահամյանն ու նրա որդին՝ Էդուարդ Աբրահամյանը, որը նախընտրական շրջանում Վարդան Սեդրակյանի լիազոր ներկայացուցիչն էր:
Ըստ Վարդան Սեդրակյանի, իրենք Ալիկ Աբրահամյանի հետ չլուծված ֆինանսական հարցեր են ունեցել, ինչն էլ դարձել է իր հետ հաշվեհարդար տեսնելու պատճառ: Ալիկ Աբրահամյանը մի քանի միլիոն դոլարի հասնող գումարային պահանջ է ներկայացրել Սեդրակյանին, այն հիմքով, որ նախընտրական շրջանում ինքը և իր որդին ֆինանսավորել են Սեդրակյանի նախընտրական քարոզչությունը: Սեդրակյանը և իր ընտանիքը, սակայն, պնդում են, որ իրենք տեղյակ չեն և չեն տիրապետում այդ հսկայական գումարներին: Իսկ Աբրահամյանը, իր գումարները հետ ստանալու համար, անցել է սպառնալիքների: Մի քանի անգամ սպառնացել է Սեդրակյանի ավագ որդուն, ապա՝ կնոջը: Աբրահամյանը Սեդրակյանի կնոջը նույնիսկ ասել է, որ ինքը շատ մոտ է Սերժ Սարգսյանի հետ և կարող է այնպես անել, որ Սեդրակյանի պատժաչափն ավելի մեծանա, իսկ վերաքննիչ ու վճռաբեկ բողոքները պարզապես վերադարձվեն:
Նամակներից բացի՝ «Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ է հայտնվել մի ձայնագրություն, որից ևս ակնհայտ է դառնում, որ Ալիկ Աբրահամյանն իսկապես առնչություն ունի Սեդրակյանի հետ, բազմիցս հանդիպել է նրա ընտանիքի անդամներին և գումարային պահանջ ներկայացրել նրանց: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ սրճարանում զրուցում են Ալիկ Աբրահամյանը, Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը, և Սեդրակյանի փաստաբանը՝ Ալեքսանդր Սիրունյանը, որը մեզ հետ զրույցում կարծես խուսափում էր խոսել, բացահայտել Սեդրակյանների և Աբրահամյանների միջև եղած կապի մասին:
Կարդացեք նաև
Ամբողջ խոսակցության ժամանակ Ալիկ Աբրահամյանը խոսում է միլիոնուկես դոլարի մասին, հետ է պահանջում այդ գումարը: Բացի դա ձայնագրությունից հասկանալի է դառնում, որ Ալիկ Աբրահամյանն իսկապես մտերիմ է Սերժ Սարգսյանի հետ, և որ նրանք զրուցել են Սեդրակյանի առաջադրման նպատակի մասին: Սերժ Սարգսյանը Աբրահամյանի հետ զրույցում նաև զարմանք է հայտնել, թե որտեղից Սեդրակյանին այդքան փող և այլն:
Ստորև ներկայացնում ենք ձայնագրությունից որոշ հատվածների սղագրությունը և ձայնագրությունն ամբողջությամբ:
Ալիկ Աբրահամյան.- Վարդանին ասեք՝ թող կապիկություն չանի: …Նա իմ տղայի ձեռքից 1 միլիոն 500 հազար դոլար փող է վերցրել իմ տղայի ձեռքից, որի բարոյական իրավունքը չուներ: Նա, եթե այդ գումարը վերցրել է իմ տղայից, պետք է ինձ տեղեկացներ:
Ռուզաննա Սեդրակյան.- Վարդանը կապիկություն չի անում, դուք մեզ դրել եք խուժանի տեղ: Հնարավոր է՝ Էդոն էդ գումարը տվել է ուրիշին ու հիմա չի կարողանում ստանա: Բացի դա՝ Վարդանն ասում էր, որ Էդոյի հետ էսպիսի պայմանավորվածություն ա եղել, որ Եղվարդում պետք է 2 տուն սարքի՝ մեկը՝ իր համար, մյուսը՝ Էդոյի համար:
Ա.Ա.-Ես նորից եմ ասում՝ Վարդանը միլիոն 500 հազար գումար ա պարտք, իսկ նա իրավունք չուներ իմ տղայի ձեռքից էդքան գումար վերցներ:
Ա.Ա.- Ես գիտեի, որ նա չէր անցնի ընտրություններին, իսկ նախագահին ուղղակի պետք էր, որ մի քանի օղակներ լիներ, որ ալտերնատիվա լիներ: Ինչի՞ մասին է խոսքը:
Ռ.Ս.- Իսկ ես էլ մտածում եմ էսպես, որ դուք ի սկզբանե մտածված Վարդանին ներքաշել եք դրա մեջ, որի դիմաց էլ գումար եք տվել…
Ռ.Ս.- Եվ հիմա ի՞նչ, ո՞րն է ձեր ասելիքը:
Ա.Ա.- Միլիոնուկես պետք ա բերի-փակվի:
Ա.Ա.- Ինքը հույս ունի, որ դուրս կգա, բայց դուրս գալու վարիանտ չկա:
Ռ.Ս.- Բայց Դուք ասում եք, որ Դուք անձամբ գնացել եք նախագահի մոտ:
Ա.Ա.- Այո, ես խնդիրը իրան ասել էմ, էդ թիվն իրեն ասել եմ: Նա էլ զարմացավ, ասեց՝ մենք էլ մտածում էինք, թե որտեղից նրան էդքան փող:
Մանրամասները կարող եք կարդալ` «Առաջին լրատվական»-ի կայքում
Սերժ, իսկ քեզ որտեղի*ց այդքան միլիարդներ:Էդ դարբին հորդ կողմնակի եկամուտը խոզերը չե*ն եղել:Ամերիկյան շենքերն ախպերդ խոզերով է առել, թե* կամազի թափքին հետազոտական կենտրոն ուներ և ընդերքի շահագործման լիցենզիա:էդ փող պիտի ունենա մի ստից բանասեր, որ նախագահ է և մի մարդու հետ նմանություն ունեցող մի սաշիկ, որ կամազչիկ է, այո*:Մերկանալու եք միաժամանակ և ազգային եղբայրական պատանի կարիք էլ չեք ունենա:Որտեղի*ց:Այ այդտեղից կհաշվես: