Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիի դպրոցում համերաշխ սովորում են հայ, վրացի եւ ադրբեջանցի երեխաներ

Մարտ 14,2014 23:25

Մարտի 8-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ իր ելույթով  հարավային Կովկասի երկրների միությանը կողմ արտահայտվեց Թբիլիսիի հանրակրթական դպրոցներից մեկի ուսուցչուհի Մանանա Կարապետյանը: Նա հայտարարեց. « Իմ դասարանում սովորում են հայեր, ադրբեջանցիներ եւ վրացիներ,վրացական դպրոց է: Մեր երեխաները մեծանում են խաղաղության եւ սիրո մեջ: Եվ մենք այդպես ենք սովորեցնում, եւ այդպես մենք կաճեցնենք այդ սերունդը, եւ այդպիսին էլ կլինի երկիրը: Մենք այսօր կարծես խաղաղություն չենք տեսնում, բայց դա պետք է լինի, չի կարելի ամբողջ կյանքում թշնամություն անել, մենք պետք է գտնենք ընդհանուր ինչ-որ բան: Ես ողջունում եմ այսօրվա միությունը, ես կողմ եմ, որովհետեւ այն մեզ հարկավոր է, մեզ պետք է խաղաղություն, մեզ պատերազմ հարկավոր  չէ, ոչ՝ ձեզ, ոչ՝ մեր երեխաներին եւ ոչ ոքի: Եվ առավել եւս այլ՝ երրորդ երկրի քաղաքացիներին, ինչպիսին ես եմ»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անցորդ says:

    Այդ երեխաները այսօր են հայ, վրացի, ադրբեջանցի: Վաղը նրանք բոլորն էլ լինելու են վրացիներ: Ու բնականաբար հնարավորինս համերաշխ պիտի լինեն: Գյուտ չկա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31