«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց «դհոլային» ակցիայից խմբագրության աշխատակիցները միայն զվարճացել են:
Aravot.am-ը թերթի խմբագիր Հայկ Գեւորգյանից հետաքրքրվեց իրենց համար հասկանալի՞ էր ինչու դհոլչիները հենց իրենց լրատվամիջոցն ընտրեցին, պարոն Գեւորգյանն ասաց կարող է կռահել, բայց ցանկանում է զվարճանալ. «Չեմ կարող կոնկրետ ասել նրանց գալու նպատակը, մեր խմբագրության դիմացով եկան, գնացին, մենք էլ մտածեցինք հարսանիք է: Անցան, գնացին, հետո մեկը իրենց հետեւից ասաց՝ չէ սխալ եք գնում, հետ եկեք, նրանք նորից հետ եկան»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե ակցիան քաղաքակա՞ն էր՝ հաշվի առնելով ակցիան լուսաբանող «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի աշխատանքը, ակտիվիստների կարգախոսը, ըստ լուրերի՝ դհոլչիները ԲՀԿ-ական երիտասարդներն էին, պարոն Գեւորգյանը չցանկացավ քաղաքական աստառ տալ. «Նույնիսկ դա չեմ կարող ասել, այնքան ակնթարթային անցավ, քամի էր անցավ, գնաց: Չեմ ուզում լուրջ վերաբերվել կամ գնահատականներ տալ»:
Հիշեցնենք, որ դհոլչիներն իրենց ակցիան անցկացրել են նաեւ «Ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց:
Լուսանկարները` galatv.am-ի
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ