Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երիտասարդ գործարարը չի ժխտում Գորիսի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հավանականությունը

Մարտ 14,2014 22:03

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ շրջանառվող լուրերի համաձայն ՝որպես Գորիսի քաղաքապետի թեկնածու, նեղ շրջանակներում շրջանառվում է ռադիոէլեկտրոտեխնիկական սարքերի արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանի անունը:

Փորձեցինք Տիգրան Կարապետյանից ճշտել, թե որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները եւ արդյոք մտադի՞ր է Գորիսում հունիսին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը: «Ո՛չ հաստատում եմ, ո՛չ ժխտում այդ տեղեկությունը: Դրա մասին խոսելը դեռ վաղ է, ժամանակը ցույց կտա, ես այս պահին իմ բիզնեսով եմ զբաղված», – փոխանցեց Տիգրան Կարապետյանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ Տիգրան Կարապետյանը լավ հարաբերություններ ունի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի հետ եւ ըստ ամենայնի, մարզպետը սատարելու եւ նրա առաջադրման կողմնակիցն է լինելու:

«Պարոն Հակոբյանի հետ ընկերներ ենք, իմ առաջադրվելու կամ չառաջադրվելու հարցում, իհարկե, կարևոր է նաեւ մարզպետի որոշումը: Դեռ վաղ է խոսել, կգա ժամանակը, ամեն ինչ հստակ կլինի, դրա մասին առաջինը լրագրողները կիմանան», – ասաց երիտասարդ գործարարը:

Իսկ մեր այն հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է Սուրիկ Խաչատրյանի հետ, որքանո՞վ են համապատասխանում իրականությանը տարածված այն լուրերը, որ վերջինս Սյունիքի նախկին մարզպետի թիմակիցներից չէ, նույնիսկ՝ հակառակ ճամբարի ներկայացուցիչ է, զրուցակիցս պատասխանեց. «Չգիտեմ ինչ նկատի ունեք հակառակ ճամբար ասելով, ես բիզնեսի մարդ եմ, վերջին տարիներին զբաղվել եմ իմ բիզնեսով, «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրենն եմ, Սյունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը, նախկին մարզպետի հետ որեւէ հարաբերություն, որեւէ շփում որպես այդպիսին  չեմ ունեցել», – ավելացրեց Տիգրան Կարապետյանը:

Նշենք, որ հունիս ամսին Գորիսում համայնքի ղեկավարի հերթական ընտրությունն է նշանակված: Վերջին 14 տարիներին Գորիսում քաղաքապետ չի փոխվել, 2000 թվականից մինչեւ օրս համայնքը ղեկավարել է ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ական Նելսոն Ոսկանյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31