Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական խորհրդարանը գումարել է հերթական նիստը

Մարտ 14,2014 21:28

Մարտի 14-ին Երիտասարդական խորհրդարանը գումարեց հերթական նիստը:

Նախքան օրակարգը հաստատելը տեղի ունեցավ նոր անդամների երդման արարողությունը:

Քննարկվեց երիտխորհրդարանի ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծի համահեղինակ Մակար Եղիազարյանը  (ԲՀԿ)  ներկայացրեց օրինագծի իրավական եւ տնտեսական հիմնավորումները:

Զեկուցողը պատասխանեց երիտխորհրդարանականների հարցերին: Իրենց տեսակետները ներկայացրին շուրջ քսան երիտասարդ խորհրդարանական: Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում:

Նիստում Երիտասարդական խորհրդարանի անդամները հանդես եկան հայտարարություններով: Երիտասարդական խորհրդարանն ավարտեց աշխատանքը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31