Ռուսաստանը չունի և չի կարող ունենալ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններ ներխուժելու ծրագրեր, մարտի 14-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Լավրովը նշել է, որ Ուկրաինայում պետք է բոլոր ազգերի իրավունքները պաշտպանվեն. «Մենք ելնում ենք նրանից, որ ռուսների իրավունքները, հունգարացիների իրավունքները, բուլղարացիների իրավունքները, ինչպես և ուկրաինացիների իրավունքները անպայման պետք է ապահովված և պաշտպանված լինեն», – ասել է ռուս պաշտոնյան:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև